Saturday, 27 04 2024
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է

Ամուլսարի հանքը դարձել է տարբեր քաղաքական խաղերի օբյեկտ. Նոր բացահայտումներ

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ խոսակցությունները չեն դադարում, սակայն դրան զուգահեռ նոր բացահայտումներ են ի հայտ գալիս: Մասնավորապես, խոսքն Ամուլսարի տարածքում ուրանի և թորումի առկայության մասին է, որը լրջագույն կերպով կարող է մեծացնել ռադիացիոն ֆոնը այդ տարածքում:

Բնապահպան Ինգա Զառաֆյան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս Խորհրդային Միության ժամանակ այդ տարածքներում էքսպեդիայի ժամանակ հայտնաբերվել են մոտավորապես 100 հազար տոննա ուրանի և մոտավորապես 25 հազար տոննա թորիումի պաշարներ:

«Դեռ խորհրդային տարիներին ուսումնասիրվել են Հայաստանում ցրված ուրանի պաշարները և այդ ամենի վերաբերյալ կա քարտեզ, որտեղ ամեն ինչ նկարագրված է, թե որտեղ  են դրանք: Կոնկրետ Ամուլսարի դեպքում, դա հենց Ջերմուկի և Ամուլսարի մեջտեղի ճանապարհի վրա է: Երբ «Գեոթիմ» ընկերությունն սկսեց աշխատել Ամուլսարում և հայտարարեց, որ դա ոսկու նոր հանքավայր է լինելու, նրանք իհարկե, ձեռք էին բերել այդ հին տվյալները, որովհետև Հայկ Ալոյանի հայրը եղել է այդ էքսպեդիցիաներում, իրենք այդ քարտեզները լավ գիտեն: Ցրված ուրանի արդյունահանումը  տնտեսական տեսակետից կամ շատ թանկ է կամ այնքան էլ շահավետ չէր սովետական ժամանակ, որովհետև այդ ժամանակ Խորհրդային Միությունն ունեցել է ուրանի շատ հարուստ պաշարներ և Հայաստանի պաշարները նրան այնքան էլ հետաքրքիր չէին: Բայց դա չի նշանակում, որ այստեղ ուրան չկա»,-ասաց նա:

Բնապահպանն ընդգծեց, որ դեռևս 2016-ին իրենք առաջին անգամ գնացել են ու տեսել Գորայք ու Գնդևավանք գյուղերում ռադիացիոն հաշվիչները. «Այսինքն նրանք որոնողական աշխատանքների կամ պայթեցումների ժամանակ անընդհատ չափում են ռադիացիան, որ միանգամից հասկանան, որ ռադիացիան շատ բարձրացել է, թե ոչ: Ընդհանրապես դա կարող է հայտարարվել անվտանգության գոտի, և որևէ մեկը չմտնի այնտեղ: Այնտեղ, որտեղ ոսկի, արծաթ և ուրիշ տարրեր կան, ընդհանրապես ռադիոակտիվ էլեմենտի առկայությունը միշտ էլ կա: Կարող է շատ քիչ քանակով, բայց մեկ է՝ կա: Մենք աղյուսակի պես մի ուղեցույց ունենք, որտեղ ստույգ նշված է, թե որտեղ կարող է լինել ռադիոակտիվ տարր»,-ասաց Ինգա Զառաֆյանը:

Նա տեղեկացրեց, որ ժամանակին Սևանի հանձնաժողովում Գիտությունների ակադեմիայի  Երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչը մանրամասնորեն ներկայացրել է այդ քարտեզները, հետազոտությունները և զգուշացրել, որ պետք է շատ զգույշ լինել, որ անպայման պետք է ստուգվի այդ տարածքում ռադիացիոն ֆոնը. «Այն նմուշները, որ «Գեոթիմը» վերցրեց, որ ուսումնասիրի ոսկու պաշարները, երկրաբանության ինստիտուտի կարծիքում գրվել է, որ այնտեղ շատ բարձր ռադիոակտիվություն կա, այդ ֆոնը պետք է անպայման իջեցվի: Երբ Սևանի հանձնաժողովից գնաց Վլադիմիր Մովսիսյանը, իրենից հետո եկան ուրիշները, որոնք խուսափեցին այդպիսի բացասական կարծիք տալուց: Հասկանալի է, որ ճնշումներ են եղել և նրանք շատ չեզոք, լղոզված կարծիքներ են տվել, որը լրիվ տարբերվում էր նախնական կարծիքից:

Այսինքն ուրանի առկայության մասին, չգիտես ինչու, բոլորը փակում էին աչքերը: Հետո ասում էին՝ որ եթե այդպես է, «Ջեմուկ» էլ չի կարելի խմել: Դրանք լրիվ տարբեր բաներ են: Մի բան է երկրաբանական տեսանկյունից շատ լավ ուսումնասիրված տարածքը, որը վաղուց կա, մեկ այլ բան է, որ մարդիկ որոշել են փող աշխատել ոսկու վրա՝ փակելով աչքերը ուրանի առկայության վրա: Այսինքն եթե այնտեղ աշխատանքներ լինեն, ցրված ուրանն ագրեսիվ է դառնալու, որովհետև եթե դու սկսում ես ձեռք տալ, ինքը ենթարկվելով օդի, ջրի, արևի և այլ գործոնների ազդեցությանը, մեծացնում է ռադիացիոն ֆոնը: Այդ ռիսկը հիմա ոչ ոք չի գնահատում և վախենում են գնահատել պաշտոնական մակարդակով: Եթե իրենք անցկացնեն նման հետազոտություն, և առանձնացնեն ռիսկային գոտիները, ապա այն տարածքները, որտեղից պետք է կոնկրետ ոսկի կորզեն, կընկնեն այդ գոտիների մեջ»,-ասաց նա:

Հարցին, թե ստացվում է, որ ամեն ինչ անում են, որ Ամուլսարի հանքը շահագործվի՞, Զառաֆյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ Ամուլսարի հանքը դարձել է տարբեր քաղաքական խաղերի օբյեկտ: Լիդիանի զոնտիկի դերում միշտ եղել են երկու խոշոր կազմակերպություններ՝ ՎԶԵԲ-ը և Միջազգային ֆինանսական կորպորացիան, երկուսն էլ հրաժարվել են ֆինանսավորվել այդ նախագիծը: Այսինքն նրանց փողը ջուրն է լցվել: Մենք ի սկզբանե ասում էինք, որ այս հանքն ուսումնասիրված է, որ այդ ռիսկերը կան, և ինչքան իրենք փող դրեցին, ճնշում օգտագործեցին, և դեսպանատների միջոցով, շատ բարձր մակարդակի լոբբիստների միջոցով, նրանք փորձում էին ամեն կերպ այդ նախագիծը փրկել: Ի վերջո նրանք էլ համոզվեցին, որ դա վատ պրոյեկտ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում