Sunday, 26 03 2023
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Վլադիմիր Պուտին. Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին
Հայաստանը հանգիստ կարող է ունենալ իր սեփական ռազմական արբանյակները
Պետք է դուրս գալ պատրանքներից. Բաքուն դրել է ոչ միայն Արցախի հարց
20:45
Դոնալդ Թրամփ. Բայդենի ռեժիմը, որը զինում է իրավապահներին քաղաքական հակառակորդի դեմ, Ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուից է
20:30
Հենրի Քիսինջեր – Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը
Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը
20:15
Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզում ջրամբարի հակառակորդների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման
Թուրքիան դրական է տրամադրված Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները

ՀԱՊԿ-ը երկակի ստանդարտներով կառույց է, բայց մեր քայլը ջենթլմենական էր, ցույց տվեցինք, որ իրենցից ավելի բարձր ենք․Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն  է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալլեյտենանտ Նորատ ՏերԳրիգորյանցը:

-Պարոն գեներալ, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի որոշման հետ կապված՝ Ղազախստան ուղարկվելիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերում նաև հայ զինծառայողներին ընդգրկելու մասին։ Ինչքանո՞վ է  այս որոշումն արդարացված՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի վերաբերմունքը, երբ մեր տարածք ներխուժեցին ադրբեջանական Զինված ուժեր։

Մեկ օրինակ բերեմ ամիսներ առաջ տված իմ հարցազրույցից։Երբ ամերիկացիները  Աֆղանստանից գնացին, այնտեղ թալիբները եկան իշխանության՝ սկսեցին սպառնալ Ուզբեկստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին։ Այդ ժամանակ ՌԴ արտգործնախարարը և շատերը գնացին այտեղ, որպեսզի այդ բանդաների հետ պայմանավորվեն, որպեսզի նրանք հարձակում չգործեն։ Այդ ժամանակ ինձ զանգահարեցին Երևանից լրագրողներ ու հարցրեցին՝ ի՞նչ կարծիք ունեք, եթե, օրինակ ՀԱՊԿ ուժերի անհրաժեշտություն լինի։ Ես ասացի՝ նրանք հայերին չօգնեցին, հիմա երբ հայերին օգնության խնդրանքով դիմեն, մենք ինչպե՞ս պետք է վարվենք։ Մի քանի ամիս առաջ հենց այդ հարցազրույցում եմ ասել՝ այն, որ ՀԱՊԿ-ում երկակի, եռակի ստանդարտներ են՝ դա միանշանակ է, մի նեղացեք, կյանքն այդպիսին է։ Բայց  միևնույնն է, երբ դուք գտնվում եք ՀԱՊԿ կազմում և իրենք ձեզ չօգնեցին, դուք նույնը չպետք է անեք։ ՀԱՊԿ-ը ձեզ պետք է օգներ այն ժամանակ, երբ թուրքի ոտքը մտավ ձեր տարածք ու հենց դա է տեղի ունեցել Զանգեզուրի հատվածում։ ՀԱՊԿ-ն ի՞նչ ասաց՝ դա սահմանային միջադեպ է, գնացեք կարգավորեք։ ՀԱՊԿ-ը Զասի գլխավորությամբ սարսափելի սխալ թույլ տվեց այդ ժամանակ։ Հիմա, երբ ձեզ խնդրում են, որպես ջենթլմեն կատարեք ձեր պարտավորությունները։ Դուք ՀԱՊԿ անդամ եք, ունեք պարտականություններ, ուրեմն կատարեք դրանք։ Այդ ժամանակ դուք բոլորից ավելի բարձր կլինեք։

Իմ տեղեկություններով՝ Հայաստանից մոտ 80 մարդ է մասնակցում՝ հիմնականում պետական կարևորության շինությունների պահպանության համար՝ կամուրջներ, պետական շենքեր։ Բայց հիմնական աշխատանքը կատարում են Ռուսաստանի Զինված ուժերը։ Սակայն պետք է մի կարևոր հանգամանք մեջբերեմ։ Հստակ նշվում է, որ ՀԱՊԿ-ը կարող է միջամտել այն ժամանակ, երբ գոյություն ունի ագրեսիա։

Իսկ Ղազախստանի դեպքում այդ ագրեսիան կա՞ր, որ դիմեցին ՀԱՊԿ-ի օգնությանը։

Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա իմ կարծիքով, սխալ է, որ իրենք դիմեցին ՀԱՊԿ-ի օգնությանը։ Ղազախստանի վրա ոչ ոք չի հարձակվել, ագրեսիա որպես այդպիսին տեղի չի ունեցել։Օրինակ՝ թուրքերը, ադրբեջանցիները, պակիստանցիները հարձակվել են Ղարաբաղի վրա, բայց Ղազախստանի վրա ոչ ոք չի հարձակվել։ Դա իրենց ներքին խնդիրն էր։ Ազգայնականները ու այլ խմբեր որպես պատճառաբանություն բերեցին գազի գնի թանկացումը ու գնացին նման քայլերի։ Իմ կարծիքով՝ արևմտյան, թուրքական աշխարհը կամ մեկ  այլ  պետություն նրանց դրդեց գնալ այդ քայլին։

Ռուսաստանը Հայաստանին ու Բելառուսին շատ էժան գնով է գազ վաճառում, բայց ձեր գազավիկները թանկ են վաճառում քաղաքացիների վրա։ Թվերը հենց այնպես եմ ասում, բայց օրինակ, Ռուսաստանը 180 դոլարով է Հայաստանին վաճառում, բայց տեղական գազավիկները հայերի վրա 250 դոլարով է վաճառում։ Ուրեմն հայերը պետք է դուրս գային այդ սրիկաների դեմ, բայց նման բան չեն անում։ Իսկ Ղազախստանում դուրս եկան, որովհետև ունեն իրենց գազը, որը արտասահմանում թանկ է վաճառվում։ Եթե այդպես է՝ ինչու՞ քո քաղաքացիներին էժանով չես վաճառում։ Ահա քաղաքացիներն  էլ ոտքի կանգնեցին։ Բայց այնտեղ արդեն հայտնվել են գլուխ կտրողներ, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ Միշտ էլ գտնվում են պետություններ, որոնք օգտվելով երկրի ներսի անկայուն իրավիճակից, իրենց սեփական հինգերորդ շարասյուն օգտագործում են՝ հեղաշրջում կազմակերպելու համար։ Իսկ այս ամենը հիմա ընդդեմ Ռուսաստանի է։

Ղազախստանը շատ  հզոր պետություն է, ունի շատ լավ Զինված ուժեր, բայց միևնույնն է նման խառնաշփոթ ստեղծվեց։ Օրերս հայտնեցին, որ այնտեղ գլուխներ են կտրվել։ Իսկ ո՞վ է նման բան անում, իհարկե վահաբիստները, Իսլամական պետությունը, ինչ-որ բան Թուրքիայի կողմից։ Գլուխ կտրում են ռադիկալ իսլամիստները ու ես այստեղ հստակ կապ եմ տեսնում։

-Այս ամենով հանդերձ կարծում եք մեր որոշումը ճի՞շտ էր, ի՞նչ կտա դա մեզ։

-Ես վրդովմունքը հասկանում եմ։ Նազարբաևը շնորհավորեց Ալիևին ու Էրդողանին Ղարաբաղի հանդեպ հաղթանակ տանելու կապակցությամբ։ Այսօր նրա արձանը շուռ տվեցին։ Նազարբաևը պայքարում էր, որ դառնար մուսուլմանական աշխարհի առաջնորդ, բայց այսօր ահա այս վիճակին  է հասել։ Սրիկա մարդ է, այն , որ իր արձանը շուռ տվեցին՝ շատ էլ լավ արեցին։ Ես ասում եմ՝ Աստված նրան պատժեց, որ նա նման սրիկա քայլ արեց։ Իհարկե նա լավ նախագահ էր, Ղազախստանը լավ էր ղեկավարում, բայց թուրք ազգայնականի մեկն է։ Նորից եմ ասում ՝ ՀԱՊԿ-ը երկերեսանի կառույց է, երբ Սև լճի տարածքում հարձակվեցին Հայաստանի վրա, այդ կառույցն ասաց՝ դա ձեր ներքին խնդիրն էր, իսկ հիմա, երբ դրա կարիքը չկար՝ գնաց մտավ Ղազախստան։ Դա  իհարկե սխալ է։ ՀԱՊԿ-ի փաստաթղթերը հնացած են, պետք է թարմացվեն։  Նորից ասեմ՝ լավ արեցին մերոնք, որ չմերժեցին, բայց այն, որ  առհասարակ ՀԱՊԿ-ը գանց՝ սխալ էր։ Դա Ղազախստանի ներքին խնդիրն էր, ագրեսիա չկար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում