Իսրայելի կառավարությունը հաստատել Է Գոլանի բարձունքներում իր նորաբնակների թվի կրկնապատկման վերաբերյալ պլանը: Այդ մասին հաղորդել Է Deutsche Welle-ն: Այդ մասին կիրակի օրը՝ դեկտեմբերի 26-ին, հաղորդել են վարչապետ Նաֆթալի Բենեթի դիվանատանը՝ ամփոփելով նախարարների կաբինետի նիստի արդյունքները:
Իսրայելի իշխանությունները ցանկանում են շուրջ 1 մլրդ շեքել (280 միլիոնից փոքր-ինչ պակաս) ներդնել նոր բնակավայրի եւ աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաեւ այդ տարածքում ենթակառուցվածքի զարգացման գործում: «Ինքնին հասկանալի Է, որ Գոլանի բարձունքները պատկանում են Իսրայելին»,-նիստից առաջ ընդգծել Է Բենեթը: Նա հատուկ նշել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն այդ պահին զբաղեցրած Դոնալդ Թրամփի կողմից այդ տարածքի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ այն «կարեւոր փաստը», որ Ջո Բայդենի վարչակազմի չի փոխել այդ մոտեցումը:
2019 թվականի մարտին Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի համար եկել Է Գոլանի բարձունքների համապատասխան կարգավիճակը ճանաչելու ժամանակը, որոնք «հանգուցային ռազմավարական նշանակություն ունեն եւ կարեւոր են Իսրայել պետության անվտանգության ու տարածաշրջանային կայունության համար»: Այսօրվա դրությամբ Գոլանի բարձունքներում շուրջ 20 հազար լոյալներ են ապրում Սիրիայի Էթնիկ արաբներից՝ դրուզներից, որոնք պատկանում են իսլամի ուղղություններից մեկին դավանող կրոնական փոքրամասնությանը: Բացի նրանցից, տարածաշրջանում ապրում Է իսլամ դավանող ալավիների ոչ մեծ խումբ եւ շուրջ 25 հազար իսրայելցի պաղեստինցիներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: