Saturday, 25 03 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում

Երևանի առնչությամբ հաջորդ քաղաքական քայլը

Երևանն ունի նոր քաղաքապետ, որը թավշյա հեղափոխությունից հետո երկրորդ քաղաքապետն է: Չարժե վերստին նկարագրել այն զարգացումները, որ անցնող օրերին ծավալվեցին արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքական իրողությունների շուրջ և հանգեցրին Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցության քաղաքական որոշմանը՝ անվստահություն Հայկ Մարությանին: Այստեղ դեռևս յուրքանչյուր կողմ արտահայտում է իր «ճշմարտությունը» և հանրությունն էլ արձագանքում ըստ քաղաքական համակրությունների, հիմնական առումով: Մի բան հստակ է, որ տեղական կառավարումը Հայաստանում ևս քաղաքական երևույթ է, այդպես սահմանված է օրենքով, այդպես պետք է լինի նաև քաղաքական արդիական տրամաբանությամբ, քաղաքականության օրգանականությունն ապահովելու մղումով:

Հետևաբար, քաղաքական իշխանությունն ինքն էլ պետք է տեղերում լինի օրգանական, ամբողջական, այլ ոչ թե քաղաքապետը հակադրության մեջ լինի քաղաքային ավագանու մեծամասնության հետ: Այս թեման, երևույթը, անշուշտ պետք է լինի հանրային դիտարկումների առարկա ընդհանրապես ՏԻՄ իշխանության քաղաքական բնույթի կայացման հեռանկարի համար, որը կարևոր է ընդհանրապես համապետական քաղաքականության ներկայացուցչականության և հաշվետվողականության, պատասխանատվության ինստիտուցիոնալ ամբողջության համար:

Այժմ Երևանը քաղաքական որոշման արդյունքում ունի նոր քաղաքապետ, որը մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալն էր: Ինչպես կաշխատի նոր քաղաքապետը, որքանով նա ավելի արդյունավետ կլինի Հայկ Մարությանից: Սա արդեն շատ ավելի առարկայական քաղաքական հարց է, քան Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում եղած քաղաքական պատասխանատվությունը, որովհետև Քաղպայմանագիր մեծամասնությունը հանրությանը հենց դրանով է հիմնավորել իր քաղաքական որոշումը՝ կա խզում մեծամասնության և քաղաքապետի միջև, որը ազդում է քաղաքի կառավարման արդյունավետության վրա: Ըստ այդմ, այդ հիմնավորումը ամրապնդելու համար իշխող մեծամասնությունը պետք է ցույց տա քաղաքային ավանագու մեծամասնության ու քաղաքապետի արդեն ներդաշնակ հարաբերության էֆեկտը, այսինքն առավել արդյունավետ աշխատանք, քան կար Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում: Հակառակ պարագայում, տեղի ունեցածը կազդի Քաղպայմանագրի հանդեպ հանրային վստահության վրա: Հանրության համար գլխավորն իհարկե քաղաքի կառավարման արդյունավետությունն է: Այստեղ սակայն, պետք է նկատել, որ քաղաքապետի գործոնը լինելով որոշիչ, այդուհանդերձ թերևս վճռորոշը չէ:

Բանն այն է, որ Երևանի կառավարման արդյունավետությունը պահանջում է աշխատանքներ, որոնց մի զգալի մասը նաև կառավարության ու խորհրդարանի դաշտում է, որովհետև պահանջում է բազմաշերտ քայլեր, օրենսդրական փոփոխություններ, որոշումներ: Ըստ այդմ, Քաղպայմանագրի մեծամասնության քաղաքական քայլը կամ քաղաքական որոշումը որքան էլ քաղաքագիտորեն հասկանալի, տրամաբանական, այդուհանդերձ կիսատ է, եթե չի ստանալու շարունակություն Երևանի կառավարման հարցում համակարգային փոփոխությունների նախաձեռնողականության տեսքով, որոնք պետք է ենթադրեն նաև օրենսդրական փոփոխություններ: Առանց դրա թերևս անհնար է լինելու ապահովել Երևանի համաչափ զարգացում, ինչպես նաև տարբեր ոլորտներում իրապես ինստիտուցիոնալ ռեֆորմացիա, որը թույլ կտա բարձրացնել հանրապետության կեսից ավելի ներուժ պարունակող քաղաքի արդյունավետ կառավարումը: Անհրաժեշտ է արձանագրել, որ Երևանը գործնականում բոլոր իշխանությունների համար կարևոր քաղաքական «բաստիոն» է և սա օբյեկտիվ իրականությունից բխող վերաբերմունք է, մի շարք հասկանալի պատճառներով: Մյուս կողմից սակայն, հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական իշխանությունը պետք է նախորդ համակարգից տարբերվի թերևս նրանով, որ քաղաքական բաստիոնի հանդեպ վերաբերմունքը լինի ոչ թե ռեակցիոն, այլ ռեֆորմացիոն մտածողության բազայի վրա: Երևանն այդ առումով սպասում է հաջորդ քաղաքական քայլերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում