Դեկտեմբերի 22-ին 6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Մեքսիկայի հարավ – արեւմտյան ափի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Մեքսիկայի Պուերտո Վալյարտա քաղաքից (Խալիսկոյի նահանգ), որտեղ բնակվում Է ավելի քան 203,3 հազար մարդ, 286,9 կիլիոմետր դեպի հարավ – արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:












































