Առնվազն 3 մեքենաների վրա զինված հարձակումների հետևանքով սպանվել է 6 մարդ, կան 10-ից ավելի վիրավորներ: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն` հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին, որոնք ենթադրություններ են անում այն մասին, որ Իսրայելի տարածքի վրա հարձակվել են Եգիպտոսից, քանի որ դեպքը տեղի է ունեցել Եգիպտոսի հետ սահմանակից շրջանում:
Առաջին հարձակման ժամանակ 3 հոգի կրակ են բացել ուղևորատար ավտոբուսի վրա՝ Իսրայելի հարավային Էյլաթ նավահանգստի մոտ, երկրորդ դեպքը տեղի է ունեցել իսրայելական ռազմական մեքենայի դեմ, երբ պայթել է մայթին տեղադրված ռումբը: Այնուհետև հակատանկային հրթիռ է գործի դրվել և պայթեցվել մի մասնավոր ավտոմեքենա:
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն այս ահաբեկչությունների մեղքը վերագրել է Գազային:











































