Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Հայկ Մարությանի և ավագանու միջև առաջացած լարվածության հիմքերը ընկած են հենց այդ օրվա որոշման մեջ

Չեմ կարող չանդրադառնալ իմ նախկին գործընկերների միջև ստեղծված իրավիճակին, որը իրականում ավելի խորը արմատներ ունի քան կարծում են մասնակիցները։ Այս պրոցեսը հետաքրքիր է նրանով, որ ցույց է տալիս, թե պետական այլ համակարգերում նույնատիպ ինչ իրադարձություներ են տեղի ունեցել, բայց քանի որ դրանց մասնակիցները չեն եղել օժտված ընտրողների կողմից տրված մանդատներով, չեն հանրայնացվել և այդչափ հետաքրքրություն չեն ներկայացրել հանրության համար։ Որպեսզի հասկանանք ինչու է մի “թիմ” բաժանվել երկու մասի, պետք է հետ նայենք և հիշենք ինչ է տեղի ունեցել 2018-ի իրադարձություններից հետո։

Շատերը շատ բան հիշեցին և պատմեցին, բայց ոչ ոք չցանկացավ հիշել, որ Հայկ Մարությանը ՔՊ վարչության այն նիստին, որտեղ ներկայացվում էին քաղաքապետի թեկնածուները ունեցավ շատ վատ ելույթ և չուներ վարչության աջակցությունը։ Հիմնական պատճառն էր՝ նա դրսից մարդ էր, բնական է, որ ՔՊ վարչության անդամները ուզում էին Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնել իրենց հետ ճանապարհ անցած մարդուն ում վստահում էին, և միայն Նիկոլ Փաշինյանի համառության արդյունքում, երբ ակնհայտ դարձավ, որ Հայկը ֆավորիտ չի և նույնիսկ երկրորդ տեղում չի հետաձգվեց նիստը մեկ շաբաթով, որի ընթացքում ենթադրում եմ տարատեսակ համոզում-ճնշումների արդյունքում վարչության անդամները “մտափոխվել էին” և հաջորդ նիստին քվեարկության արդյունքում ընտրվեց Հայկ Մարությանը։ Եթե հիշողությունս չի դավաճանում միայն 2 հոգի էին մնացել հին կարծիքին և դեմ քվեարկել։

Տեղի ունեցածը հեղափոխությունից հետո ԱՆՁ-ԻՆՍՏԻՏՈՒՏ բախման առաջին դեպքերից էր, երբ անձի (Նիկոլ Փաշինյանի) կարծիքը վեր է դասվում ինստիտուտի կարծիքից(վարչության), չնայած նախկինում էլ նման դեպքեր շատ էին տեղի ունեցել, բայց համաձայնվեք մի բան է երբ նման որոշումները ազդում են փոքրիկ ընդիմադիր կուսակցության վրա, մի այլ բան՝ երբ որոշումները ազդեցություն են ունենում ամբողջ պետության վրա։ Հայկ Մարությանի և ավագանու միջև առաջացած լարվածության հիմքերը ընկած են հենց այդ օրվա որոշման մեջ։ Բնականաբար Հայկ Մարությանը պարտական էր իր պաշտոնի համար բացառապես Նիկոլ Փաշինյանին, իսկ իրենց մինչանձնային հարաբերություների վրա էին հիմնված քաղաքապետարան-կառավարություն կապը։ Հետհայացք գցելով այժմ հասկանալի է դառնում, որ Հայկ Մարությանը չէր կարող ավագանուն հաշվետու լիներ կամ համագործակցեր, նույն էլ կուսակցության հետ, քանի որ որևէ պարտավորվածություն չէր զգում նրանց նկատմամբ։ Քաղաքապետարանում տեղի ունեցող իրադարձությունները փայլուն օրինակ են, թե ինչ է տեղի ունեցել մնացած բոլոր պետական կառույցներում, երբ ԱՆՁԻ կարծիքը ստվերում է ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ որոշումները կամ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ հարմարվում են ԱՆՁԵՐԻ որոշումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում