Monday, 13 05 2024
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի տնտեսական հիմքը

Որքան ուժգնանում է արտաքին քաղաքական և անվտանգային միջավայրն իր մարտահրավերներով ու ռիսկերով, այդքան Հայաստանի համար բարձրանում է մի կարևորագույն խնդրի նշանակություն, ինչը սակայն գերազանցապես մնում է այսպես ասած քաղաքական բնույթի քննարկումների ստվերում: Խոսքը Հայաստանի տնտեսական կարողությունների մասին է, որոնք մեծ հաշվով կազմում են ցանկացած երկրի դիմադրունակության հիմքը, որովհետև դրանցից է կախված թե պաշտպանական կառույցների սպառազինության մակարդակը, արդիականությունը, թե երկրի ներքին կայունությունը, թե նաև արտաքին գործընկերների հետ հարաբերությունների փոխշահավետությունը:

Հայաստանյան կյանքում տնտեսության հանգամանքը թերագնահատված է և քաղաքական կյանքում ունի բոլորովին ոչ այն դերն ու նշանակությունը, այդ թվում նաև մեդիափորձագիտական կյանքում, որն իրապես ունի պետական քաղաքականության ձևավորման խորքային, իրական համատեքստում: Սրա պատճառները տարբեր են, երևույթը ձևավորվել է տարիներ շարունակ և հիմնական պատճառներից մեկը եղել է այն, որ Հայաստանի տնտեսությունը եղել է առավելապես քվոտավորված, իշխանության և բիզնեսի սերտաճման տրամաբանությամբ, հետևաբար նախկինում գործող իշխանության համար միշտ նախընտրելի է եղել տնտեսության վերաբերյալ լայն քննարկումների բացակայությունը՝ բիզնեսի և իշխանության կոռուպցիոն սերտաճման հանգամաքների առավելագույնս քիչ հանրայնացման համար:

Որքան շատ խոսվեր տնտեսության մասին, այդքան շատ էր խոսվելու բիզնեսի և իշխանության սերտաճման մասին, շատ էր խոսվելու քվոտավորվածության, ձևավորված արհեստական գերիշխող դիրքերի, մենաշնորհների մասին: Որովհետև, եթե «թղթով» ամեն ինչ կարգին էր, ապա իրականում բոլորն էին հասկանում Հայաստանի տնտեսության բնույթի այսպես ասած ավազե տնակ լինելը և բավարար էր տնտեսական լուրջ քննարկում, լուրջ տնտեսական դիսկուրս քաղաքական կյանքում, և ամենը կարող էր փլվել: Այդ պատճառով, տնտեսության ստվերը գերազանցում էր պաշտոնական ծավալները մի քանի անգամ, ինչը նշանակում էր, որ պետական արտաքին և անվտանգային քաղաքականությունն է մի քանի անգամ թերֆինանսավորվում, հետևաբար ունի դրան համարժեք նվազ էֆեկտիվություն:

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական հարաբերությունների և համակարգի բնույթն աստիճանաբար սկսեց փոխվել, իշխանության ու բիզնեսի սերտաճումը ապամոնտաժվել և դադարել համակարգային բնույթ ունենալուց, բայց տնտեսական դիսկուրսը շարունակում է մնալ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի կարևոր բացերից մեկը: Մինչդեռ, այսօր, երբ մարտահրավերները բավականին շատ են և խորը, երբ Հայաստանին առավել քան երբևէ պահանջվում է հենց դիվանագիտական ճկունություն, արտաքին քաղաքական շարժունակություն և մոբիլություն, հատկապես մեծանում է տնտեսության դերը՝ որպես այդ ամենի ռեսուրսային կարևոր հիմք: Հնարավոր է քննարկել քաղաքական ամենատարբեր դիրքորոշումներ, առաջարկներ, գաղափարրներ և այլն, բայց դրանց իրացման և սպասարկման հիմքում պետք է լինի ռացիոնալ, կայուն տնտեսական հիմք, հենարան, որը թույլ կտա պետական քաղաքականությունը բերել առավելագույն ինքնիշխանության: Ինքնիշխան և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն կառուցելու առաջնային նախադրյալը այդպիսի տնտեսական կարողությունների հասնելն է: Այդ իմաստով, Հայաստանում թերևս բացակայում է տնտեսության և իշխանության համակարգային սերտաճման երևույթը, ի տարբերություն նախկին համակարգի, այդուհանդերձ շարունակում է պահպանվել տնտեսական այնպիսի ստատուս-քվո, որտեղ կապիտալի գերակշռող մասը այս կամ այն կերպ ենթակա է նախկին կառավարող համակարգի քաղաքական ծրագրերին, զգալի առումով նաև ուղիղ սեփականության կարգավիճակով:

Խոշոր հաշվով, նախկին կառավարող համակարգի շրջանում ձևավորված տնտեսական կառուցակարգի արատավոր բնույթն է դարձել Հայաստանի դեմ անհրաժեշտոության դեպքում «հիբրիդային պատերազմի» պարարտ հող: Այստեղ «կուլակաթափության» մեթոդի քողարկված ակնարկ չէ: Ավելին, «հիբրդիային պատերազմի» շահառուները թերևս սպասում են նաև հարցերը հենց այդ կերպ լուծելու վրիպումի: Իրականում խնդիրը տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորինս դինամիկ գործընթացի հասնելն է, որը թույլ կտա գալ նաև ներքաղաքական իրավիճակի բալանսավորման և Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» «բնական օջախների» թավշյա չեզոքացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում