ՀՀ կառավարությունն ընդունել է 2011 թ. օգոստոսի 25-ին Լոռու մարզի Եղեգնուտի համայնքի ղեկավարի, Չկալովի համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մարալիկի համայնքի ղեկավարի, սեպտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Գողթանիկի համայնքի ղեկավարի, սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզի Խաշթառակի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։








































