Monday, 13 05 2024
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար

Մի փոքր անդրադարձ քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին․ Հակոբ Բադալյան

Այս գրառումը քաղաքապետի մասին չէ, այս գրառումը նրան անվստահություն հայտնող ուժի մասին չէ, այս գրառումը իրավիճակի քաղաքական տրամաբանության մասին է, հետեւաբար այս կամ այն կողմի պաշտպաններին կամ հակառակորդներին խնդրում եմ խնայել էներգիան այս պատի տակ եւ ծախսել ավելի թեժ պատերում 🙂

Մի փոքր անդրադարձ քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին:

Այն, ինչ կա, քաղաքական տեսանկյունից նորմալ է, որքան էլ չհնչի տարօրինակ: Մենք կարող ենք ամենատարբեր վերաբերմունք ունենալ Հայկ Մարությանի, Նիկոլ Փաշինյանի, քաղաքապետի կամ վարչապետի շրջապատի ցանկացած անհատի հանդեպ, բայց կա պարզ իրողություն՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունը, ինչպես ՏԻՄ որեւէ ընտրություն, քաղաքական է: Ընդ որում, հենց օրենսդրորեն է այն քաղաքականացվել, սահմանելով, որ դրան մասնակցում են քաղաքական միավորներ՝ կուսակցություններ,, դաշինքներ:

Եթե քաղաքապետը ընտրվել է քաղաքական մի թիմով, որից հետո հրաժարվել է, ապա ստացվում է պարզ մի վիճակ՝ կամ այդ թիմն այլեւս չպետք է լինի քաղաքի ավագանու մեծամասնություն, կամ չպետք է լինի այդ ավագանու մեծամասնության հետ քաղաքական հարաբերությունը խզած քաղաքապետը:

Հայաստանի դեպքում այս հարցը ունի մեկ այլ առանձննահատկություն: Ֆորմալ առումով Երեւանը ՏԻՄ մակարդակ է, բայց դե ֆակտո՝ երկրի կեսը եւ հարաբերականորեն գուցե նույնիսկ ավելին: Հետեւաբար, էստեղ արդեն կա ոչ թե զուտ Ավագանու մեծամասնության ու քաղաքապետի հարց, այլ համապետական քաղաքական մեծամասնության ու քաղաքապետի հարց, հատկապես երբ այդ համապետական քաղաքական մեծամասնությամբ է ձեւավորվել քաղաքապետարանի մեծամասնությունն ու Ավագանով ընտրվել քաղաքապետը:

Եվ, եթե ռեսուրսային առումով Հայաստանի կեսից ավելին հանդիսացող Երեւանի քաղաքապետը խզել է քաղաքական կապն այն ուժի հետ, որը պետք է տրամաբանորեն լինի իր հենարանը, ապա շատ բնականորեն առաջանում է հարցը՝ կամ այդ ուժը չպետք է լինի, կամ քաղաքապետը:

Պարզ է, որ անվստահության մնացյալ հիմնավորումները այսպես ասած ֆորմա են: Եթե Հայկ Մարությանը պահպաներ քաղաքական պատկանելությունը, ապա թերեւս չէր առաջանա նրա անվստահության հարց, ինչքան էլ լինեին այդ անվստահության «հիմքերը» 🙂

Բայց, կրկնեմ, որ քաղաքական առումով տեղի ունեցողը օրինաչափ ու բնական է:

Ինչ վերաբերում է քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատանքին, ապա Մարությանի աշխատանքը բնականաբար գնահհատվում է տարբեր կերպ: Ընդ որում, մարդիկ, որ երեկ նրան քննադատում էին որպես քաղաքի կառավարիչ, այսօր սատարում են ընդդեմ քաղաքական մեծամասնության: Դա էլ, նորմալ է: Ի վերջո, քաղաքապետի արդյունավետության պատասխանատվությունը նրա քաղաքական հենարանի վրա է:

Կլինի նոր քաղաքապետ, որն ավելի վա՞տ կաշխատի, դրա պատասխանատվությունը բնականաբար նստելու է քաղաքական մեծամասնության վրա եւ հանրությունն ավելի համոզիչ է ասելու, որ աշխատող քաղաքապետին փոխարինեցին վատ աշխատողով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում