Tuesday, 14 05 2024
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Արցախից տեղահանված ու Հայաստան տեղափոխված վերաբնակիչների բնակարանային հարցերի լուծումը կմեկնարկի հունվար ամսից

Նախատեսվում է, որ Արցախից տեղահանված ու Հայաստան տեղափոխված վերաբնակիչների բնակարանային հարցերի լուծումը կմեկնարկի հունվար ամսից։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ տնօրեն Կարինե Մովսիսյանը։

Արցախից Հայաստան տեղափոխված վերաբնակիչ համարվող անձանց մեծ մասը հենց Քաշաթաղի շրջանից են, կան նաև ընտանիքներ Շուշիից, Քարվաճառից։ Վերաբնակիչների դեպքում բնակարանների գնման վկայագրեր են հանձնվելու Հայաստանում։ ՀՀ կառավարությունը որոշման նախագիծ էր մշակել, ըստ որի՝ Հայաստանի մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ է հատկացվելու։ Բացի դա, նաև սահմանվում էր, որ Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ է հատկացվում։

«Վերաբնակիչներից յուրաքանչյուր ընտանիքի 10 մլն դրամի չափով սերտիֆիկատներ կհատկացվեն։ Ճիշտ է, պայմաններն այդքան էլ մեզ չեն բավարարում այն առումով, որ պետությունը վարկ է վերցնելու բանկերից, և այդ տները 10 տարվա ընթացքում մնալու են բանկերում՝ որպես գրավ։ Գումարը ամբողջովին փակելու է պետությունը։ Չգիտենք՝ դրանից զատ փոխհատուցման հարց լուծվելու է, թե ոչ, քանի որ կան ընտանիքներ, որոնք ունեին 2-3 տուն՝ իրենց միջոցներով, ոչ թե պետական։ Նախագիծը սկզբնական փուլում բավական անհեթեթ նախագիծ էր, մենք աշխատանքային խումբ ստեղծեցինք, մեր առաջարկները ներկայացրեցինք կառավարությանը։ Վերջին քննարկման ժամանակ մեր բոլոր առաջարկները ընդունված են եղել, բացի գումարի չափից, որը ցանկանում էինք բարձրացնեին։ Երևանում շատ քչերը կուզեն բնակարան ձեռք բերել, մարդիկ հիմնականում գյուղերում են տներ ձեռք բերելու՝ հողագործությամբ զբաղվելու համար։ Այս ծրագիրը միայն վերաբնակիչներին է վերաբերում, որովհետև նրանք Արցախ են գնացել հենց կառավարության որոշմամբ»,- նշեց Կարինե Մովսիսյանը։

Պատերազմից հետո Քաշաթաղի շրջանի համայնքներից երեքը չեն մնացել ադրբեջանական վերահսկողության տակ։ Խոսքը Բերձոր, Սուս ու Աղավնո համայնքների մասին է, որոնց կարգավիճակն այսօր հստակ չէ։ Այսօր փաստացի ակտիվ բնակեցում ապահովվում է միայն Աղավնոյում՝ համայնքի ղեկավարի ջանքերով։

Կարինե Մովիսիսյանի խոսքով՝ Սուս գյուղում ընդհանրապես ընտանիքներ չեն ապրում, իսկ Բերձորում սահմանափակված է բնակեցումը։ Ըստ Կարինե Մովսիսյանի՝ կան բնակիչներ, ովքեր կցանկանան վերադառնալ ու բնակվել Քաշաթաղի շրջանի վերոնշյալ համայնքներում, սակայն այս բնակավայրերը համարվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ, անվտանգության հարցը լուծված չէ։ Բերձորում բնակեցված է մեկ-երկու շենք՝ մոտ 200 բնակչությամբ։

«Եթե պայմաններ ստեղծվեն, շատ մարդիկ կուզենան գնալ միանշանակ։ Բայց այսօրվա դրությամբ ոչ մի պայման չկա և դժվար էլ թե ստեղծվի, որովհետև ամեն դեպքում հասկանում ենք, թե ինչ է նշանակում հայկական վերահսկողության տակ գտնվող համայնք և ինչ է նշանակում ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող համայնք։ Դրանք բացարձակ տարբեր բաներ են։ Միայն անվտանգության հարցը չէ, արդյո՞ք հենց նույն ռուս խաղաղապահը կուզենա, որ շատ մարդ բնակվի այդ համայնքներում։ Ամեն դեպքում իրենք միայն Բերձորի ճանապարհն են վերահսկում, իսկ Բերձորը սփռված քաղաք է, այնտեղ անվտանգության խնդիր կա։ Այսօր մարդիկ մեկ շենքում են բնակվում այնտեղ։ Երբ ադրբեջանցիներն այդ ճանապարհով անցնում են, Բերձորում բնակվող մարդկանց չեն թողնում, որ դուրս գան։ Մարդիկ կարող է ժամերով տներում նստեն։ Այսինքն՝ այնտեղ վերադառնալու համար ամենակարևոր հարցն անվտանգությունն է ու պետական կառույցների աշխատանքը։ Եթե դպրոց չի գործում, մանկապարտեզ, հիվանդանոց, ոստիկանություն, ԱԱԾ չկա, ո՞նց ապրեն մարդիկ։ Դեռ պատերազմի օրերին են լուծարել պետական կառույցները»,- ասաց նա

Արցախի իշխանությունները հստակ պատասխան չեն տալիս Բերձորից տեղահանվածներին, թե ինչո՞ւ իրենց չեն կարող վերադառնալ համայնք։ Կարինե Մովսիսյանի խոսքով՝ հայկական կողմը նախորդ 30 տարիներին պետք է այս խնդիրները լուծած լիներ, որ այս իրավիճակը չլիներ։ Այսօր, ըստ նրա, ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանություններն այս իրավիճակում չեն կարողանում խնդիրներ լուծել։ «Աղավնոյում այսօր մարդիկ ապրում են, բայց անորոշություն է, ոչ ոք չգիտի՝ դա ինչքան ժամանակ կտևի։ Հարց է, թե նույն ռուսների վերահսկողության տակ այդ համայնքներն ինչքան կմնան»,- հավելեց նա։

Պատերազմի հետևանքով Քաշաթաղից Հայաստան տեղափոխվել է մոտ 2500 ընտանիք՝ մոտ 10 հազար մարդ։ Նրանց մեծ մասը սոցիալական խնդիրներ ունեն և սպասում են բնակարանային խնդիրների լուծմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում