Պաղեստինի «Ազատագրության կազմակերպության» ներկայացուցիչ Անուար Աբդ ալ-Հադին հերքել է երկու օր առաջ միջազգային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե Սիրիայի զինվորականները Լաթաքիայում հարձակվել են պաղեստինյան ճամբարի վրա:
Ինչպես նշում է սիրիական SANA գործակալությունը, Աբդ ալ-Հադին նշել է, որ զինվորականները պաշտպանել են պաղեստիցիներին և ոչ թե հարձակվել նրանց վրա:








































