Ինչպես գրում է Nature ամսագիրը, գիտնականները հաշվել են Լուսնի տարիքը: Դրա համար նրանք ուսումնասիրել են Լուսնի մակերևույթից Երկիր բերված 1.88 գրամ ծանրությամբ մի քար, որի արդյունքում քարի բաղադրության մեջ առանձին-առանձին հետազոտվել են 3 նյութեր: Պարզվել է դրանց տարիքը, որի օգնությամբ էլ հաստատվել է, որ Լուսինը 4.36 միլիարդ տարեկան է:
Այս հետազոտությունը հերքել է նախկինում տարածված այն կարծիքը, որ Լուսնի տարիքը չի գերազանցում 100 միլիոն տարին:
Ներկայումս ընդունված վարկածի համաձայն՝ Լուսինն առաջացել է երկրագնդի ու Տեյա մոլորակի բախման արդյունքում։ Բախման հետևանքով տիեզերք է դուրս մղվել տաք մատերիայի հսկայական զանգված, որը հետագայում սառչելով՝ դարձել է Երկրի ներկայիս արբանյակը։










































