Monday, 13 05 2024
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա

«Լավրովյան պլան» այն էլ ինչպես է եղել, բայց Երևանին պետք չէ ընկնել նոր պլանների ծուղակը

Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարության թեմային «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական գործակալության արձագանքը Հայաստանում արժանացավ նկատելի ուշադրության, միանգամայն հասկանալի պատճառով: «ՌԻԱ Նովոստին» արձագանքել էր Ալեն Սիիմոնյանի հայտնի «երկխոսությանը», որ նա Մոսկվա կատարած այցի ընթացքում ունեցել էր ռուսաստանցի լրագրողների խմբի հետ հանդիպմանը: «Երկխոսությունը» թերևս բավականին հայտնի է և չարժե ամբողջությամբ վերաշարադրել: Կոմսոմոլեց թերթի լրագրողը «մեղադրել» էր Հայաստանի ղեկավարությանը «Արցախը» հանձնելու համար, իսկ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել, որ Հայաստանում էլ հանրության մոտ կա կարծիք, թե «հանձնել է Ռուսաստանը»:

Միաժամանակ, Սիմոնյանը շարունակել էր, որ խոսել, թե ինչ որ մեկը «հանձնել» է Արցախը, նշանակում է որևէ բան չպատկերացնել թե Հայաստանից, թե Ադրբեջանից, թե Արցախից և թե անգամ Ռուսաստանից: Մի խոսքով՝ չպատկերացնել այն, թե ինչ է կատարվում: ՌԻԱ Նովոստի արձագանքը վերաբերել է ոչ թե անմիջականորեն երկխոսությանը, այլ դրա ընթացքում «Լավորվի պլան» արտահայտության հիշատակումը, երբ Հայաստանի ԱԺ նախագահը նշել էր, թե «հանձնելու» մտադրություն ունենալու պարագայում կային դրա բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում «Լավրովի» պլանը: Եվ ահա, ՌԻԱ Նովոստին օրեր անց անդրադառնում է թեմային, հղում անելով ՌԴ արտգործնախարարության անանուն աղբյուրի, որը նշում է, թե՝ «մեկնաբանության ենթակա չէ այն, ինչ գոյություն չի ունեցել»: Այլ կերպ ասած, ՌԴ արտգործնախարարության անանուն ներկայացուցիչն ըստ ՌԻԱ Նովոստիի հայտնում է, որ «լավրովյան պլան» ասվածը չի ունեցել գոյություն: Հայաստանում ռուսական պետական լրատվամիջոցի այդ արձագանքը դիտարկվում է որպես ՌԴ պաշտոնական արձագանք, առավել ևս՝ ՌԴ ԱԳՆ արձագանք:

Անկասկած է այն, որ ՌԴ ԱԳՆ-ը առնվազն դեմ չի եղել, որ իր անունից տարածվի այդպիսի արձագանք, թեև հետաքրքիր է, թե ինչու՞ այդ դեպքում չանել նման «պարզաբանում»: Հայ-ռուսական աղմուկից խուսափելու՞ համար: Բայց չէ՞ որ ՌԻԱ Նովոստի պետական գործակալությամբ անանուն արձագանք տարածելը ըստ էության նույն բանն է, հետևաբար, խնդիրը թերևս այլ է: Սակայն, կա բոլորովին այլ հարց, թե արդյո՞ք Հայաստանը պետք է շարունակի թեման: Այստեղ իհարկե պետք է նկատել, որ նախ բացթողոււմ է, որ Հայաստանը «բացել» է թեման:

«Լավրովյան պլանի» հիշատակումը վրիպում է նույն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ որ ԱԺ նախագահը արդարացի և հիմնավոր փակում է ռուսաստանցի լրագրողի բերանը, նկատելով, որ խոսել «հանձնելու» մասին, նշանակում է չհասկանալ ոչինչ, թե ինչ է կատարվել: Բայց, գործնականում նույն տրամաբանությունն է «Լավրովի պլանի» հիշատակման առումով, որովհետև այդ պլանը որքան էլ մեղմ ասած մերժելի է հայկական հանրության, անվտանգության ու շահերի տեսանկյունից, այդուհանդերձ անցանկալի է գործածությունը Հայաստանի պետական հռետորաբանության շրջանակում՝ անկախ հանդիպումների ձևաչափից:

Ամբողջ հարցն այն է, որ գործնականում բոլոր «պլանները» ըստ էության կառուցված են եղել մեկ տրամաբանության վրա, պարզապես տարբեր շեշտադրումն-դետալներով, որոնք էլ արտացոլել են արդեն շահագրգիռ կենտրոնների աշխարհաքաղաքական հետաքրքրությունները և խնդիրները: Այս պարագայում, Հայաստանի պաշտոնական հռետորաբանությունը պետք է թերևս զերծ մնալ որևէ հիշատակումից, որը կարող է խախտել «պարիտետը»: Օրինակ, երբ Մինսկի խմբի համանախագահները մշտապես պահում են «պարիտետը» Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա որևէ մեկին ավելի շատ սիրել կամ չսիրելուց չէ, այլ պարզապես այն նկատառումից, որ երկու կողմն էլ համանախագահ երկրների համար աշխատանքային ուղղություն են: Նույն կերպ, խոսելով կարգավորման եղած սկզբունքների կամ տարբերակների մասին, Երևանին պետք չէ խախտել պարիտետը համանախագահ երկրների միջև: Ըստ այդմ, պետք չէ շարունակել թեման: Այն բոլորովին չի լինելու Հայաստանի օգտին, և ոչ այն պատճառով, որ չի եղել «լավրովյան պլան»: Եղել է, այն էլ ինչպես է եղել: Բայց, հարցն այն է, որ թեման շարունակելու հարցում մեղմ ասած հավասար չեն կողմերի «քաշային կատեգորիաները», ըստ այդմ պետք է պետական մակարդակով չշարունակել: Առավել ևս, որ կարծես թե կան շաարունակություն խթանելու հարցում դրանում շահագրգռված, շարունակություն խթանելու «պլաններ» ունեցող  արտաքին ուժեր՝ թե Ռուսաստանում, թե Ռուսաստանից դուրս, ընդ որում ոչ միայն Ադրբեջանում կամ Թուրքիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում