Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին «Eren» անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Eren» լազերային անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կրակել է 500, 300 և 100 մետր հեռավորությունների վրա։
Այս անօդաչուն նախատեսված է լազերային զենքի օգնությամբ պայթուցիկ սարքեր ոչնչացնելու համար՝ առանց սակրավորներ ներգրավելու:
Փորձարկման փուլի ավարտից հետո անօդաչու թռչող սարքը կհամալրի Թուրքիայի զինուժը: