Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ներդրվում է երեխաների և սոցիալական պաշտպանության նոր համակարգ

Երևանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մայրաքաղաքը սոցիալական պաշտպանության նոր համակարգի կարիք ունի: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է երեխաների և սոցիալական պաշտպանության նոր համակարգի ներդրման աշխատանքներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ կատարված ուսումնասիրության, հետազոտության արդյունքում առաջ են քաշվել խնդիրներն ու իրավիճակը, որի հիման վրա էլ ուրվագծվել է նոր սոցիալական համակարգը, նախանշվել են աշխատանքները: Արդեն Երևանի աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, և ձևավորվել է Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը:

«Նախկինում առանձին գործող երեխաների իրավունքի պաշտպանության բաժինը և սոցիալական ապահովության վարչությունը միմյանց հետ չէին համագործակցում: Այնինչ, կարիքի մեջ հայտնված երեխաները, առանց սոցիալական պաշտպանության հնարավոր չէ դիտարկել: Այս դեպքում գործում է մեկ միասնական վարչություն՝ ներգրավելով բոլոր օղակներին: Նման պարագայում աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի բարձր է»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Բարեփոխումների հաջորդ փուլով նախատեսվում է Երևանի վարչական շրջաններում ստեղծել սոցիալական պաշտպանության նոր բաժիններ, որտեղ լինելու են նեղ մասնագետներ: Սահմանվելու է սոցիալական աշխատողի և հոգեբանի հաստիք: Լուսինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վարչական շրջաններում գործում են խնամակալության ու հոգաբարձության մարմիններ, սակայն այդտեղ ընդգրկված մասնագետները կամավորության սկզբունքով են աշխատում: Նոր բարեփոխումներով արդեն կոնկրետ վճարովի հաստիքով նեղ մասնագետներ կլինեն ու անհրաժեշտության դեպքում կաջակցեն գործընթացին: Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահ է, որ այդ կերպ աշխատանքն առավել արդյունավետ կլինի:

Բարեփոխումներն իրականացնելու համար աշխատանք է տարվում կադրային ռեսուրսը բարելավելու համար: Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողի խնդիր ունեն: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են դասընթացներ: Շուրջ 60 սոցիալական աշխատող արդեն վերապատրաստվել է: Աշխատանքներ են տարվում սոցիալական ծրագրերն առավել հասցեական դարձնելու համար:

«Նախկինում Երևանի քաղաքապետարանը բազմակի ուղղություններով սոցիալական ծրագրեր չի իրականացրել: Եղել են ավելի շատ կետային լուծումներ: Հիմա մենք առաջարկում ենք ոչ թե միանվագ ինչ-որ չափի գումար տրամադրել, այլ գնահատել կարիքներն ու, ըստ այդմ, աջակցել»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը: Աջակցությունը կարող է լինել ինչպես գույքի, գումարի, հոգեբանական, բժշկական ծառայության, այնպես էլ հմտությունների զարգացման, աշխատանքի տեղավորման տեսքով: Այսինքն՝ այնպես արվի այնպես, որ կարիքի մեջ հայտնված ընտանիքը, համապատասխան ծրագրերով դառնա ինքնաբավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում