Դեկտեմբերի 8-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի 2021/2022 առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։