Ալիեւը նոր սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ, կրկին պահանջելով միջանցք դեպի Նախիջեւան։ «Հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»,- ասել է Ալիևը: Միաժամանակ, ընդգծել է՝ լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով, բայց նաև զգուշացրել՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները: Ալիևը կրկին պատերազմով է սպառնո՞ւմ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական և ազգային անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: