Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

11 լեգենդ․ Բոլոր ժամանակների Հայաստանի ամենաուժեղ հավաքականն ըստ IFFHS-ի

Ֆուտբոլի Պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS շարք է սկսել, որում ներկայացնում է երկրների բոլոր ժամանակների ուժեղագույն հավաքականների կազմերը։ Հայաստանի բոլոր ժամանակների ուժեղագույն հավաքականում տեղ են նաև այն ֆուտբոլիստները, ովքեր ելույթ են ունեցել ԽՍՀՄ-ի օրոք։ Նշենք, որ Խորհրդային Հայաստանից բազմաթիվ ֆուտբոլիստներ ելույթ են ունեցել ԽՍՀՄ-ի ազգային հավաքականում նվաճելով նաև տիտղոսներ։ Եվ այսպես IFFHS-ի վարկածով Հայաստանի պատմական հավաքական հավաքականի դարպասապահն է լեգենդար «Արարատ-73»-ի ներկայացուցիչ լուսահոգի Ալյոշա Աբրահամյանը։ Ձախ պաշտպանի դիրքում լուսահոգի Մանուկ Սեմերջյանն է, ով Երևանի «Արարատում» փայլել է 60-ական թվականներին։ Կենտրոնական պաշտպանների դիրքում են Երևանի «Արարատի» ներկայացուցիչներ Աշոտ Խաչատրյանն ու լուսահոգի Ալեքսանդր Կովալենկոն։ Խաչատրյանն «Արարատի» կազմում աչքի է ընկել 1980-ական թվականներին, այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա։ Խաչատրյանը ելույթ է ունեցել նաև անկախ Հայաստանի նորաստեղծ ազգային հավաքականի կազմում։ Ալեքսանդր Կովալենկոն ներկայացնում է լեգենդար «Արարատ-73»-ը և եղել է այս թիմի հենասյուններից մեկը։

Աջ պաշտպանի դիրքում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն է։ Վերջինս տպավորիչ ելույթներով աչքի է ընկել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում։ Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում են «Արարատ-73»-ի ներկայացուցիչներ լուսահոգի Արկադի Անդրեասյանը և լեգենդար թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը։ Ձախ կիսապաշտպանի դիրքում է 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։ Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս ավագ Հենրիխ Մխիթարյանը կիսապաշտպանության աջ եզրում է։ Առջևի գծում ևս տեղ են գտել Երևանի «Արարատի» ներկայացուցիչներ։ Մասնավորապես, պատմական հավաքականի հարձակման բռունցքը կազմում են Էդուրդ Մարգարովը և Սարգիս Հովիվյանը։ Վերջինս «Արարատում» աչքի է ընկել 60-ականներին, իսկ Մարգարովը «Արարատ-73»-ի լավագույն ռմբարկուն է։ Փաստորեն, պատմական հավաքականի կազմում անկախ Հայաստանն ունի ընդամենը 3 ներկայացուցիչ ի դեմս Աշոտ Խաչատրյանի, Սարգիս Հովսեփյանի և Հենրիխ Մխիթարյանի։ Վերջինս Հայաստանի ներկայիս հավաքականի միակ ներկայացուցիչն է։ Պատմական թիմի 11 ֆուտբոլիստներից 9-ը ներկայացնում են Երևանի «Արարատը»։ Պատմական հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներից 6-ն արդեն հեռացել են կյանքից։ Պատմական հավաքականում տեղ չեն գտել բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնց ֆուտբոլասերները կցանկանային տեսնել այսպես ասած երազանքի թիմի կազմում։ Վստահաբար կարող ենք ասել, որ պատմական թիմի կազմում կարող էին լինել «Արարատ-73»-ի բոլոր ֆուտբոլիստները։ «Արարատ-73»-ը եղել է ու կա բոլոր ժամանակների մեր լավագույն թիմը, որի մասին այսօր ուղղակի երազել կարելի է։

Ֆուտբոլասերները պատմական հավաքականի կազմում կցանկանային տեսնել երջանկահիշատակ Համլետ Մխիթարյանին՝ Հենրիխ Մխիթարյանի հորը։ Պատմական հավաքականում կարող էին տեղ ունենալ նաև անկախ Հայաստանի մի քանի ֆուտբոլիստներ։ Խոսքը վերաբերվում է դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որը մոտ 20 տարի պաշտպանել է մեր ազգային թիմի դարպասը։ Պատմական թիմում կարող էր լինել մեր ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան իր վարկածով ընտրել է միայն լավագույն 11 ֆուտբոլիստների։ IFFHS հրապարակելով պատմական հավաքականի կազմը չի նշել թերևս մարզչին։Այստեղ կարծում ենք կա մի մասնագետ ով դուրս է մրցակցությունից։ Խոսքը «Արարատ-73»-ը գլխավորած Նիկտա Սիմոնյանի մասին է։ Վերջինիս օրոք «Արարատը» գրանցել է բոլոր ժամանակների ամենանշանակալի հաջողությունը։

Ուստի երազանքի թիմի գլխավոր մարզչի դերում կարող է լինել միայն Սիմոնյանը։ Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավորած որևէ հայ մասնագետի չի հաջողվել նշանակալի հաջողությունների հասնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում