ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետազոտություն է անցկացնում երկրում խոշորագույն վարկանշային գործակալության` Standard & Poors (S&P)-ի գործունեության վերաբերյալ, որին կասկածում են կողմնակալության մեջ՝ տասնյակ հիփոթեքային արժեթղթերի վարկանիշներ վերագրելիս, որը իր հերթին 2008 թվականին կարող էր բերել ֆինանսական ճգնաժամի. հայտնում է New York Times-ը:
Հետազոտությունը սկսվել է դեռ այն բանից առաջ, երբ օգոստոսի սկզբին S&P-ն պատմության մեջ առաջին անգամ իջեցրել է ԱՄՆ-ի վարկային վարկանիշը, որից հետո ԱՄՆ ֆինանսերի նախարարությունը ելույթ է ունեցել հայտարարությամբ՝ նշելով, որ S&P-ի հաշվարկներում սխալ կա՝ 2 տրիլիոն դոլարի չափով:
Հաղորդագրության մեջ չի ասվում, թե արդյոք մանրամասն հետազոտություն անցկացվո՞ւմ է մյուս ամերիկյան վարկանշային գործակալությունների` Moodys-ի և Fitch-ի նկատմամբ:
Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկյան տնտեսության բուռն աճի տարիներին հիփոթեքային շուկայի վարկանշային գործակալությունները ևս ստանում էին մեծ եկամուտներ` վերագրելով բարձր վարկանիշներ կասկածելի արժեթղթերին, որը անհիմն հետաքրքրություն էր առաջացնում նրանց հանդեպ: Դա ԱՄՆ անշարժ գույքի շուկայում բերեց «փուչիկ փչելուն», ինչից էլ սկսվեց տնտեսության գլոբալ անկումը:











































