«Կրկին էական ընտրախախտում տեղի է ունեցել Սպիտակում՝ 24/28 ընտրատեղամասում: Հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Ոստիկանություն միանգամից երկու հոդվածով»,- հայտնում է Դանիել Իոաննիսյանը:
Ըստ Իոաննիսյանի՝ քվեարկության սենյակում եղել է նույն քաղաքական թիմից մեկից ավելի վստահված անձ, և հանձնաժողովի նախագահը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ խնդիրը վերացնելու համար, ավելին՝ խոչընդոտել է անկախ դիտորդի աշխատանքը:
Հիշեցնենք՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հանրապետության 8 մարզերի 39 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգերով: