Friday, 26 04 2024
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությունը ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար

Միգրացիոն խնդիրների,արտագաղթի, Ռուսաստանի և ԵՄ միգրացիոն քաղաքականության փոփոխությունների մասին զրուցել ենք Տաթևիկ Բեժանյանի հետ:

-Ռուսաստանը պատրաստվում է խստացնել միգրացիոն օրենսդրությունը: Որո՞նք են հիմնական պատճառները և ի՞նչ հետևանքներ կարող  է ունենալ մեզ համար:

-Մեծ ցանկություն կա Հայաստանից հեռանալու, բայց մի անգամ էլ ասել եմ, որ հնարավորությունները խիստ սահմանափակ են: Անգամ Ռուսաստան գնալու հնարավորությունները: Ռուսաստանի միգրացիոն  օրենքի փոփոխությունը ենթադրում է, որ խստացումները վերաբերվելու են նաև ԵԱՏՄ երկրներին,այդ թվում՝ Հայաստանին: Սա նշանակում է, որ մեր միգրանտները 30 օրվա ընթացքում պետք է մատնահետք հանձնեն,իսկ մինչև հիմա նրանք արտոնություն ունեին: Բացի այդ՝ մեզ համար պարտադիր է դարձել բժշկական զննությունն ու Կովիդի հետ կապված բոլոր  պահանջների կատարում:  Խնդիրն այստեղ այն է, որ  եթե երկարաժամկետ նպատակով են մեկնելու, թող մինչև մարտ-ապրիլ ամիսներին չգնան, մինչև որոշակի մեխանիզմներ չսկսեն  գործարկվել: Պետք է խուսափել այս տհաճ իրավիճակից, քանի որ սպասվոում են մեծ հերթեր, որի պատճառով միգրանտները կարող են փաստի առաջ կանգնել՝ չհասցնելով 30 օրում կատարել բոոլոր պահանջները: Ռուսաստանը նպատակ ունի մի կողմից դեպի Ռուսաստան նաև ԵԱՏՄ երկրների հոսքը կառավարելի դարձնել, զսպել որոշակիորեն, մյուս կողմից՝  շատ բացասական վերաբերմունք ունեն շատ միգրանտների նկատմամբ՝ նրանց դիտարկելով որպես պոտենցիալ հանցագործներ, թեև  հանցագործոությունների 10 տոկոսը չեն կազմում միգրանտների հանցագործությունը: Դեր ունի նաև այն հանգամանքը, որ նախկին խորհրդային երկրների քաղաքացիները հակված են անընդհատ գնալ այնտեղ աշխատանք փնտրել, քանի որ չունեն լեզվական,մտածողության լուրջ, դժվարհաղթահարելի  խնդիրներ,իսկ Ռուսաստանը կարող է օգտվել այդ հանգամանքից և  այդ փաստով ճնշում գործել կամ ազդեցություն ունենալ այդ երկրների վրա:  Բացի այդ՝ Ռուսաստանում առկա է զարգացող ժողովրդագրական խնդիդրներ: Ինչպես հայտնի է, ռուսաստանյան մի խավ կա, որի ներկայացուցիչնեերը մեծ թվով արտագաղթում են Անգլիա,ԵՄ երկրներ, ԱՄՆ,Կանադա, այդ թվում՝ ոչ միայն մարդիկ են հեռանում, այլ նաև կապիտալն է դուրս գալիս՝ կապված ՌԴ-ում տնտեսական խնդիրների, Արևմուտքի պատժամիջոցների հետ:

Հայաստանից  Ռուսաստան արտագաղթողների տեմպերն ինչպե՞ս եք գնահատում: Ինչու՞ այս տարի  մեծ թվով հայ քաղաքացիներ ստացան ՌԴ քաղաքացիություն:

-2020թվականին  դեպի ՌԴ բավականին քիչ թվով հայեր են գնացել, որը,ինչպես քանիցս նշել եմ, կապված էր կորոնավիրուսային սահմանափակումներով:  Այս տարի, բնականաբար ունենք աշխատաանքի նպատակոով մեկնած հայեր ,բայց  դեռ հստակ չենք կարող ասել,քանի դեռ չի ամփոփվել տարին, որովհետև գիտենք, որ արտագնա աշխատաանքի մեկնածնեերը այս ամիսներին են վերադառնում: Պետք է մեկնողների ու վերադարձողների հաշվարկ անել: Այո,այս տարի կրկնակի է աճել է ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը՝ այս  տարվա 9 ամիսների ընթացքում հասնելով 34000-ի,այն դեպքում, երբ 2019-ին ուղիղ կեսն էր՝մոտ 17000-ը: Պետք է այստեղ ֆիքսել, որ այս կարգավիճակը ստացողները մեկ օրում չեն ստանում,այլ ենթադրվում է, որ ավելի վաղ են շատերը դիմել, մյուս մասն էլ, իմանալով, որ գնալով խստացվելու է միգրացիոն օրենսդրությունը, հապճեպ փորձել են այդ խնդիրը լուծել, քանի դեռ ավելի դյուրին ընթացակարգով է: Կարծում եմ՝ Ռուսաստանում հաստատված հայերը, ունենալով գրեթե  բոլոր իրավունքները, ինչը որ ունեն քաղաքացիություն ունեցող անձինք, հետևաբար խստացումներից հետո  այդ արտոնություններից չզրկվելու համար շտապել են ձեռք բերել քաղաքացիություն:

Ինչո՞վ է պայմանավորված ԵՄ երկրների խստացումները: Ըստ վիճակագրության՝ ԵՄ երկրներից  մեր հայրենակիցների ետդարձի  թիվը ավելացել է, բացի այդ՝աճել է նաև ժամանակավոր փախստաականի կարգավիճակ տալու  մերժումների քանակը:

-Հիմնական պատճառները, ինչպես գիտենք, նրանք  են, որ սիրիական   պատերազմը, լիբանանյան ճգնաժամը և ընդհանրապես այդ տարածաշրջանի անվտանգային և քաղաքական անկայունությունը  նպաստել են, որ ահագնանա դեպի եվրոպական երկրներ  փախստականների  հոսքը: Դրան գումարվել է  Աֆղանստանի խնդիրները: Այդ իսկ պատճառով սահմանել են փախստականների ժամանակավոր գտնվելու կանոնադրություն, կոնվենցիա, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և  համատարած հետ են վերադարձնում նրանց, ովքեր չեն համապատասխանում սահմանած պահանջներին: Նույն կերպ փախստականի կարգավիճակ  չեն տալիս բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում ՄԱԿ-ի փախստականների կոնվենցիայի 5 կետերին: Ի դեպ, եթե ենթարկվում են  այդ օրենքին  և զգուշացնելուց հետո ինքնակամ  լքում են, տվյալ պետությունը հոգում է  ծախսերը, իսկ եթե՝ոչ, երեք անգամ զգուշացնելուց հետո արտաքսում են: Հետևաբար լավ կլինի, որ մեր հայրենակիցները օրինապահություն դրսևորեն այս հարցում: Չկա այստեղ հայերի նկատմամբ որևէ հատուկ մոտեցում: Սա տարածվում է բոլորի վրա: Իսկ ինչ վերաբերում է վիզաների գործընթացի դանդաաղեցման հարցերին, չեմ բացառում,որ որ երկկողմանի շահագրգռություն չկա՝ հաշվի աառնելով արտագաղթի ծավաալի ավելացման ռիսկերը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում