Այսօր լուսաբացին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի Լենինսկի շրջանում սկսվել են գրոհայինների ոչնչացման գործողությունները: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հղում անելով Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին, ով անձամբ է ղեկավարում ահաբեկիչների դեմ գործողությունները, սպանվել են 4 գրոհայիններ, իրավապահների կողմից կորուստներ չկան:
Գրոհայինների թաքստոցում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Քադիրովը նշել է, որ տեղի բնակիչների օպերատիվ արձագանքի շնորհիվ հնարավոր եղավ ոչնչացնել գրոհայիններին և թույլ չտալ նրանց ահաբեկչություններ իրականացնել: Ներկայումս Չեչնիայի ամբողջ տարածքով որոնողական գործողություններ են իրականացվում գրոհայինների ղեկավար Մուսլիմ Գակաևին գտնելու համար:
Երեք Չեչնիայի Վեդենսկի շրջանում սպանվել էր ևս 7 գրոհային, մեկին էլ սպանել էին Գրոզենսկի շրջանում:
Իսկ ահա Մախաչկալայում այսօր սպանվել են 2 անհայտ անձինք, ովքեր կրակ էին բացել ոստիկանության աշխատակիցների վրա: Նրանց ինքնությունը պարզվում է:












































