Tuesday, 14 05 2024
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին

Պուտինն ու Էրդողանը «Ստոկհոլմյան մաքոքից» հետո. Հայաստանը պետք է պատրաստվի «մարաթոնի»

Դեկտեմբերի 3-ին սպասվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում կքննարկվի թեմաների լայն շրջանակ եւ անկասկած նաեւ արցախյան, հայ-ադրբեջանական հարցն ու Սոչիի եռակողմ հանդիպումը: Սոչիի հանդիպման եռակողմ պայմանավորվածությունները, որոնց մասին ազդարարում էր Վլադիմիր Պուտինը, կարծես թե սկսել են արգելակվել: Մոսկվայում տեղի ունեցավ նրա ազդարարած փոխվարչապետների հանդիպումը, սակայն տեղի չունեցավ որեւէ որոշման հրապարակում, ինչը ազդարարել էր ՌԴ նախագահը Սոչիի հանդիպումից անմիջապես հետո: Սոչիից հետո Պուտինը հանդիպել էր նաեւ ՌԴ ԱԽ անդամների հետ եւ նրանց ներկայացրել քննարկումը, ինչը նշանակում է, որ իրավիճակը եղել է բավականին գործնական: Հետո սակայն առաջացել են արգելակներ, որոնց անունը թերեւս մեկ բառով կարելի է ասել՝ Թուրքիա կամ Էրդողան: Բանն այն է, որ Սոչիի հանդիպումից Էրդողանի մտահոգությունը ակնհայտ դարձավ Իրանի նախագահի հետ նրա շտապ հանդիպումից՝ Աշխաբադում: Միացավ նաեւ Ադրբեջանը, որը Իրանի հետ կնքեց թուրքմենական գազը սվոփ տարբերակով ներկրելու պայմանագիր, ինչը ավելի լայն հեռանկարում Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքային նախագիծ է:

Եթե Ռուսաստանին հաջողվում է եռակողմ ձեւաչափում հասնել ռեգիոնալ իրավիճակի կայուն կառավարման միջավայրի, Թուրքիան ու Իրանը զգալիորեն կորցնում են եւ իմաստազրկվում է թե Թուրքիայի, թե Իրանի համար էական համարվող 3+3 գաղափարը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն էլ ի վիճակի չի լինի առաջ տանել իր եռակողմը, եթե չունենա Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը, որովհետեւ Թուրքիան ու Իրանը ունեն բավարար ներուժ Ադրբեջանի հետ միասին Ռուսաստանի դոմինանտությունը արգելակելու համար: Ադրբեջանն այդ պարագայում կփորձի իհարկե խաղալ երկու կողմի հետ էլ, թե Ռուսաստանի, թե Թուրքիայի, թե Իրանի: Բաքվի համար էլ խոշոր հաշվով երկարատեւ եւ անկառավարելի լարվածությունը ցանկալի չէ, որովհետեւ ցանկացած պահի կարող է շրջվել իր դեմ, մյուս կողմից սակայն Բաքուն բաց չի թողնի ընդհանուր անորոշությունը պահպանելու հնարավորությունը: Այդ իմաստով, Ալիեւը բավականին երկիմաստ կամ անգամ բազմիմաստ դրության մեջ է, սակայն նրա համար բավականին բարդ է ընդդիմանալ Թուրքիային ու Իրանին, առավել եւս, եթե Անկարան ու Թեհրանը որեւէ հարցում գործեն տանդեմով: Ահա այդ բավականին բարդ իրավիճակում Ստոկհոլմում ծավալվեց ԱՄՆ մասնակցությամբ բավականին ինտենսիվ մաքոքային գործընթաց:

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նախ հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ, հետո առանձին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նաեւ հանդիպում ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հետ: Լավրովն էլ իր հերթին հանդիպել է Չավուշօղլուի հետ: Հասկանալի է, որ հայ-ադրեջանական, արցախյան հարցը այդ հանդիպումներից յուրաքանչյուրում ունեցել է այսպես ասած տարբեր աստիճանի առաջնահերթություն կամ կարեւորություն, սակայն Պուտին-Էրդողան սպասվող զրույցը անկասկած իր վրա կունենա այդ ստոկհոլմյան «մաքոքի» ազդեցությունը: Պարզ չէ միայն, թե ինչ հարաբերակցությամբ՝ «մաքոքը» պտտվել է Պուտինի, թե՞ Էրդողանի տրամադրությանը համահունչ: Այդ հարցի պատասխանն էլ թերեւս կախված է այն գործընթացից, որ ԱՄՆ եւ ՌԴ միջեւ ծավալվում է Բայդեն-Պուտին հանդիպման կազմակերպման համար: Կրկնեմ միտքս, որ արտահայտել եմ մի քանի անգամ՝ Հայաստանը պետք է պատրաստվի «մարաթոնի», այլ ոչ «սպրինտի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում