Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Էրդողանն ընդառաջում է Պուտինին, որ ղարաբաղյան հարցը քննարկվի «3+3» ձևաչափով

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Աշխաբադում տնտեսական գործակցության կազմակերպության Վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներ Էրդողանի ու Ռեյիսիի առանձնազրույցը, որը տևել է մոտ 30  րոպե: Այդ առանձնազրույցը առաջինն է Իրանի նոր նախագահի պաշտոնամուտից ի վեր:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի  խոսքերով՝ թեպետ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի երկու հզոր ուժերն են, իրականում տարածաշրջանի գլխավոր դերակատարները չեն․«Այսինքն՝  որոշումների կայացման մեխանիզմում ո՛չ Իրանը և ոչ էլ Թուրքիան դերակատարություն չունեն։ Մանավանդ այն վիճակում, երբ Թուրքիայի տնտեսությունը, ֆինանսական համակարգը լիովին քայքայված է, գործազրկությունն էլ ահռելի չափերի է հասել, ընդդիմությունը բավականին մեծ թվերի մասին է խոսում։ Իրանն էլ առկա վարչակարգի պատճառով մշտապես դառնում է պատժամիջոցների թիրախ։ Եթե նրանք չկարողանան Պուտինի հետ համագործակցել, տարածաշրջանում ոչ մի դերակատարություն էլ չեն կարող ունենալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ որքան էլ Մինսկի խմբում կան երեք համանախագահներ, այստեղ ծավալվում է անհաշտ մրցակցություն, Ռուսաստանը որևէ մեկին չի ուզում զիջել իր դիրքերը ու դրա համար փնտրում է  դաշնակիցներ․«Ավանդաբար Հարավային Կովկասը համարվում է Ռուսաստանի վերահսկողության տարածք, բայց իրավիճակը փոխվել է։ Պուտինը կարծում է, որ Սիրիայում ռազմական ներկայություն ապահովելուց հետո, բացի Հարավային կովկասից, Մերձավոր Արևելքում ևս ունի մեծ դերակատարություն, փորձում է իր ազդեցությունը մեծացնել  նաև այստեղ։  Իմ կարծիքով, սակայն, երբ Ուկրաինայի հարցը դրվի լուծման, ամենայն հավանականությամբ նրան կընդունեն ՆԱՏՕ-ի կազմում, որից հետո հերթը կհասնի Վրաստանին։ Ռուսաստանն էլ այդպիսով կմնա Հայաստանի հույսին։ Եվ երբ այդ հարցերը լուծվեն, բոլորի ուշադրությունը նորից կսևեռվի Հարավային Կովկասի վրա, որ Ռուսաստանին այստեղից վտարեն։ Դա արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի վաղեմի երազանքն է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Հակոբ Չաքրյանը խոսքերով՝ ի տարբերություն Հայաստանի բարյացակամ քայլերին, Կրեմլը միշտ Հայաստանի հանդեպ եղել է ապերախտ, համագործակցել մեր թշնամիների, հայ ազգի դահիճների հետ։

Թուրքագետը նշում է՝ կարելի է եզրակացնել, որ Էրդողանը վերը  նշված հայտարարություններով ընդառաջում է Պուտինին, որ ղարաբաղյան հիմնահարցը  քննարկվի «3+3» ձևաչափով․«Այդ դեպքում՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն անելիքներ չեն ունենա, նրանք կհեռանան տարածաշրջանից։ Իսկ նրանց փոխարեն կլինեն Թուրքիան ու Իրանը, որոնք կամա թե ակամա կենթարկվեն Պուտինին, իսկ նա էլ միանձնյա կշարունակի  տնօրինել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը։ Գուցե մի նոր պատերազմ էլ սարքի, որովհետև կարող է իր համար 5000 զոհը քիչ լինի և ավելին պետք լինի»,-եզրափակեց Հակոբ Չաքրյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում