Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Ի՞նչ է փոխվել 2004 թ. ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում

2004 թ. ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի համաձայն ու կառավարության որոշմամբ՝ մինչև 50 տարվա վաղեմության կերպարվեստի գործերին տրվեց երկրից ազատ դուրս բերելու հնարավորություն: «Առաջին լրատվական»-ը Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Հարությունյանից փորձեց ճշտել՝ ի՞նչ փոփոխություններ են կատարվել օրենքում ու ներկայում ինչպե՞ս է կատարվում մշակութային արժեքների արտահանման գործընթացը:

«Գործընթացը կարգավորվում է «Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մասին» օրենքով, որը վերաբերում է նկարներին, դեկորատիվ արվեստի նմուշներին, հնություններին»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ներկայում, եթե անձը ցանկանում է որևէ նկար հանել երկրից, ապա պետք է գնա Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն, ներկայացնի դիմում և այն իրը, որը պետք է անցնի փորձաքննություն: Այնուհետև նրան կտրվի եզրակացություն, որը պետք է տարվի Մշակութային արժեքների պահպանության գործակալություն, որտեղ նրա դիմումի համաձայն՝ կտան իրը երկրից հանելու թույլտվություն:

«Փորձաքննությունը կատարվում է կառավարության որոշման համաձայն՝ 15-օրյա ժամկետում, այսինքն՝ մարդը, որը ցանկանում է նկար դուրս հանել երկրից, պետք է իմանա այդ ժամկետների մասին»,- նշեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ փորձաքննությունը վճարովի է:

«Կա կառավարության որոշումը, որը արգելում է երկրից դուրս տանել այն հեղինակների գործերը, որոնք ստեղծագործել են 50 տարվա ընթացքում, սակայն Հայաստանի մշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունեն»,- հայտնեց նա:

Փոխտնօրենը հայտնեց նաև, որ օրենքում փոփոխություններ եղել են, սակայն դրանք չեն վերաբերել մշակութային արժեքների արտահանմանը և ներմուծմանը:

Իսկ եթե անձը ցանկանում է որևէ նկար գնել, օրինակ՝ Վերնիսաժից, կարող է հանգիստ գնել այն ու հետը տանել, եթե դրա վրա առկա է նկարչի ստորագրությունը: «Օրենքը չի արգելում, կարող է հանգիստ տանել այն երկրից դուրս»,- ավելացրեց Ա. Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում