Apple ընկերությունը մտադիր է 2015 թ. նոր գրասենյակ կառուցել, որն ավելի մեծ կլինի, քան Պենտագոնը: Այս մասին հայտնում է Mac Observer-ը:
Ընկերության նոր գրասենյակը կունենա 492 մետր տրամագիծ, մինչդեռ հնգանկյուն Պենտոգոնի տրամագիծը 477 մետր է, որն ընդհանրապես աշխարհի ամենամեծ գրասենյակային կառույցներից է, որտեղ աշխատում է մոտ 26 հազար մարդ:
Միաժամանակ նշվում է, որ Apple-ի նոր գրասենյակի բարձրությունը կլինի Նյու Յորքի Empire State Building-ի չափ` 443,2 մետր:












































