Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն(ԽԿԿ) այսօր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ վատ վերաբերմունքի «զրոյական հանդուրժողականության» (zero tolerance) վճռական մեսիջը պետք է հասցվի Հայաստանի բոլոր ոստիկաններին:
ԽԿԿ փորձագետները շեշտել են, որ պետք է ձեռնարկ մշակվի հանցագործությունների քննության ժամանակակից մեթոդների մասին և ուժեղացվեն դաժան վերաբերմունքի դեմ երաշխիքները: Զեկույցում փորձագետները նաև առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի քննչական ծառայության համակարգի անկախության հարցին:
Զեկույցում նաև նշվում է, որ ԽԿԿ փորձագետները Հայաստանի ոստիկանության վատ վերաբերմունքի մասին բազմաթիվ դժգոհություններ են լսել 2010 թ. մայիսին իրենց հայաստանյան այցի ընթացքում:







































