Monday, 29 06 2026
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»

Ադրբեջանը Սոչիում ձգտելու է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Մինսկի խմբի շրջանակներից դուրս

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ դեկտեմբերի 15-ի բրյուսելյան դեմ առ դեմ հանդիպմանը նոյեմբերի 26-ին նախորդելու են եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունները Սոչիում։

Հանդիպման մասին տեղեկացրեց Կրեմլը՝ հավելելով, որ 2 օրից նախատեսված բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։

«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար», – ասված է ռուսական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ այս պահի դրությամբ կա արցախյան խնդրի կարգավորման երկու առաջարկ․ «Մի առաջարկն Ադրբեջանինն է, մյուսը՝ Մինսկի խմբի համանախագահներինը։ Ադրբեջանն առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի Հանրապետության հետ Մինսկի խմբի ձևաչափից դուրս ու պատրաստ է այդ դեպքում Ռուսաստանի Դաշնությանը միակողմանի մանդատ տալ Արցախում իր զորքերի տեղակայման համար։ Դա, ըստ Ադրբեջանի հնարավորություն է տալիս դուրս բերել Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից, կարգավորել սահմանների խնդիրը, տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրը և այսպիսով խաղաղություն հաստատել մեր պետությունների ու ժողովուրդների միջև»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ մյուսը Մինսկի խմբի շրջանակներում մշակված առաջարկն է․ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնություն տան, որ Ղարաբաղի նկատմամբ հաստատվի միջազգային կառավարման ՄԱԿ-ի մանդատ, Արցախի շուրջ անվտանգության գոտում պետք է միջազգային բազմազգ կոլեկտիվ խաղաղարար ուժեր և Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով՝ միջազգային կառավարման ՄԱԿ-ի մանդատով, Կոսովոյի օրինակով։ Այդպիսով պայմաններ կստեղծվեն կարգավիճակի հարցը վերջնական հանգուցալուծման բերելու համար։ Բնականաբար Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են Ադրբեջանի կողմից առաջարկվող տարբերակին, իսկ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պնդում են, որ եթե այդ ճանապարհով կողմերը գնան, բնականաբար Մինսկի խումբը լինելու է ձախողված և Ադրբեջանի առաջարկի իրականացման դեպքում Ֆրանսիան ու ԱՄՆ-ն կարող են միակողմանի որոշումներ ընդունել՝ այն է, ճանաչել Արցախի Հանրապետությունն ու Ադրբեջանից պահանջել Հադրութից ու Շուշիից իրենց զորքերը դուրս բերել»։

Ըստ Ղուկասյանի՝ այդ դիրքորոշումը խոչընդոտեց Ադրբեջանին անցյալ տարվա դեկտեմբերին հասնել խաղաղության պայմանագրին, ինչպես որ իրենք ցանկանում էին․ «Ու չեմ կարծում, թե հիմա ինչ-որ բան է փոխվել կողմերի դիրքորոշումների մեջ։ Ուստի եթե նոյեմբերի 26-ին, ինչպես որ Ադրբեջանն է ցանկանում՝ այդ հանդիպումն ավարտվի խաղաղության պայմանագրի կնքումով՝ Մինսկի խմբի հովանու շրջանակներից դուրս, ապա առհասարակ նոր իրավիճակ կստեղծվի այդ հարցի շուրջ։ Կլինի բոլորովին նոր միջազգային դրություն»։

Դիտարկմանը, թե արդյոք վարչապետի ասուլիսի կարելի է դատել, թե հայկական կողմն այժմ պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց․ «Այդպիսի համաձայնագիր կնքելու մասին Հայաստանի պատրաստակամության վերաբերյալ մենք տեղեկություն լսեցինք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից՝ մասնավորապես Անվտանգության խորհրդի քարտուղարից, երբ նոյեմբերի 16-ին, ռազմական գործողությունների վերսկսկսման ժամանակ տեղի էին ունենում հանդիպումներ դեսպանների հետ։ Ադրբեջանի պայմանն է եղել՝ մասնակցել եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում նշված պայմանագիրը պետք է անպայման կնքվի։ Դրա համար մինչ օրս այդ հանդիպումը տեղի չունեցավ։ Դրա համար Ադրբեջանը նոյեմբերի 14-ից ռազմական գործողություններ նախաձեռնեց ու սրեց իրավիճակը շփման գծում։ Դրանք փոխկապակցված քայլեր են, որոնց նպատակն է՝ իր առաջարկած տարբերակը հասցնել ավարտին։ Դրա համար հավանականությունը, որ Սոչիում այդ հարցը կարող է դրվել՝ ես բավականին բարձր եմ գնահատում։ Թեպետ այդ մասին Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ որևէ բան չասաց»,-եզրափակեց նա։
Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ Փարիզում Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմը ստացել են Մինսկի խմբի համանախագահների կողմից համաձայնեցված առաջարկ․ «Այդ առաջարկին արձագանքելու համար կա ժամկետ։ Հավանաբար մինչև դեկտեմբերի 15-ը և՛ հայկական կողմը և՛ ադրբեջանական կողմը պետք է իրենց դիրքորոշումներն այդ առաջարկի վերաբերյալ հայտնեն։ Ադրբեջանի համար կա վտանգ, որովհետև մոտակա ամիսներին և Հաագայի միջազգային դատարանում կարող է դատավճիռ կայացվեր հայերի նկատմամբ՝ Ադրբեջանում ռասայական խտրականության մասին և նաև Եվրոպայի խորհուրդն այդ ժամկետներում կարող է Ադրբեջանին ագրեսոր ճանաչել։ Դրա համար էլ Ադրբեջանը շահագրգռված է մինչ այդ ժամկետը Հայաստանի հետ ձեռք բերել խաղաղության պայմանագիր՝ բնականաբար շրջանցելով Մինսկի խմբի այդ ձևաչափը, որպեսզի անհետևանք դառնա միջազգային այդ ատյանների կողմից Ադրբեջանին ագրեսոր կամ հայերի նկատմամբ խտրականություն իրականացնելու մասին այդ ակտերի կայացումը։ Բնականաբար Ադրբեջանը դիտարկում է նոյեմբերի 26-ի հանդիպումը որպես հնարավորություն այդ խաղաղության պայմանագրին հասնելու համար»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում