Tuesday, 16 06 2026
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Վաշինգտոնի ուշագրավ ակնարկը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ. շերտեր և խութեր

«Միացյալ Նահանգները քրտնաջան աշխատեց, որպեսզի առաջնորդները ուղիղ հանդիպեն: Հուսով եմ, որ այս հանդիպումն առաջընթաց կլինի երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար: Մենք ողջունում ենք այս կամքը և հուսով ենք, որ կողմերը կօգտվեն դրանից», դեկտեմբերի 15-ի վերաբերյալ հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լիցենբերգերը: Ադրբեջանում Նահանգների դեսպանի հայտարարությունը թույլ է տալիս որոշակիորեն այլ լույսի ներքո դիտարկել Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության Վեհաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպման հանգամանքը: Տեղեկությունը տարածվեց արձանագրումով, որ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԽ նախագահ Շարլ Միշելի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքում:

Միաժամանակ իհարկե պարզ է, որ այդպիսի հանդիպումները մեկ օրում կամ անգամ մեկ ամսում չէ, որ կազմակերպվում են: Ահա այդ համատեքստում հատկանշական է ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, եթե հաշվի առնենք այն, որ նոյեմբերի սկզբին ռեգիոնալ այցով Երևանում, Բաքվում ու Վրաստանում էր այդ երկրի պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի օգնական Էրիկա Օլսենը: Բայց, թերևս վերստին արժե ուշադրություն դարձնել և այն հանգամանքին, որ Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ջանքը սկսել է թերևս սեպտեմբերից և այդ ջանքը հանրայնացվել է հենց սեպտեմբերի վերջին, երբ Նյու Յորքում տեղի ունեցավ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ երկար ամիսների, գրեթե մեկ տարվա դադարից հետո: Իսկ մինչ այդ հանդիպումը, արցախյան հարցը քննարկել էին ՌԴ նախագահ Պուտինն ու ԵԽ նախագահ Շարլ Միշելը: Նյու Յորքում հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը: Սա բավականին ուշադրության արժանի հանգամանք է, այդ թվում և բրյուսելյան հանդիպման մասին հայտարարության համատեքստում:

ԱՄՆ համար գուցե թե որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հարցը, թե արդյո՞ք կան այսպես ասած զուգահեռ պրոցեսներ՝ ընդհանուր համանախագահության աշխատանքին զուգահեռ: Այդ համատեքստում էլ, արդյո՞ք կարող է Բրյուսելի հանդիպումը լինել այդպիսի մի պրոցեսի արգասիք, եթե հաշվի առնենք և այն, որ նոյեմբերի 16-ին ռեգիոնում իրավիճակը կտրուկ և աննախադեպ լարվեց փարիզյան հանդիպումից հետո: Իսկ Փարիզի հանդիպում ասելով, թերևս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն համանախագահների և արտգործնախարարների նոր հանդիպումը, այլ նաև այն, ինչ եղավ դրանից հետո՝ Ֆրանսիայի և ՌԴ ԱԳՆ ու պաշտպանության նախարարների հանդիպումը: Ի դեպ, այս առումով էլ պակաս ուշադրության արժանի չէ նաև այն, որ նոյեմբերի սկզբին Էրիկա Օլսենի հետ Երևան էր ժամանել նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, որին հետո պետք է միանային ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները՝ ռեգիոնալ այցի համար, որ քննարկվել էր սեպտեմբերի 25-ին Նյու Յորքի հանդիպմանը: Սակայն, այցը տեղի չունեցավ, պարզ չէ, թե ինչո՞ւ ՌԴ և ֆրանսիացի համանախագահները չժամանեցին ռեգիոն: Այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը Երևանում հարց էր ուղղել ամերիկացի համանախագահին, թե ինչու չի լինում այցը, և բարձրաձայնեց, որ պատասխանից տպավորություն ունի, որ խնդիրը Ադրբեջանն է: Իրադարձությունների այդ ժամանակագրության և նշմարվող շերտերի ֆոնին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ արդյո՞ք ակնարկ է այն մասին, որ առանց ԱՄՆ աշխատանքային ներգրավվածության, հեռանկար չի կարող ունենալ որևէ գործընթաց՝ լինի այն տեսանելի, թե՞ ստորջրյա զուգահեռների տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում