Saturday, 20 06 2026
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում

Նախկինները չեն հավաքի կրիտիկական զանգված իշխանափոխության համար, բայց երկիրը կպահեն ցնցումների մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Պարոն Մակեյան, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է համազգային դիմադրությանը միանալու մանրամասների մասին։ Մարդկանց կոչ են անում  մոտենալ շարժման գրասենյակներ, կամավորագրվել։  Սահմանային լարվածության այս փուլում, այսպես կոչված, ընդդիմության քայլերն ինչպես եք գնահատում։

Երկիրն  իսկապես կանգնած է աղետի եզրին, պետություն ունենալ-չունենալու խնդիրն է  դրված։ Առավել ևս օրվա իշխանությունները կարծես թե իրենց գործունեությամբ պետական համակարգը կազմաքանդում են, ուստի ինչ-որ խնդիրներ պետք է լուծվեն։ Իրենց նախաձեռնությունը միակը չէ, կան համախմբան կոչեր՝  ազգային ու անվտանգային խնդիրներն առաջնային դարձնելու հետ կապված։ Կարծում եմ՝ պետք է ձևաչափն այնպիսին լինի, որ հաշվի առնվեն հասարակության տրամադրությունները։ փաստորեն հունիսի 20-ի ընտրություններով հասարակությունը բաժանվեց երեք շերտի։ Առաջինը՝  նախկիններին մերժողներն են, որոնք անցան Փաշինյանի կողմը կամ չմասնակցեցին ընտրությանը, մյուսը՝ նիկոլիզմի ցավով տառապող  շերտը ու մեծ մասը մարդիկ, որոնք ծանրութեթև անելով տեսան, որ պայքարը գնում է չարի ու չարյաց փոքրագույնի մեջ, դուրս են մնացել։ Մեր խնդիրը պետք է լինի ներգրավվել մտածող շերտին, որը դուրս է մնացել վերջին տարվա պայքարից։ Եթե նախկինները դառնան դրոշակակիր, կլինի խնդիր համախմբման գործում։ Այսինքն՝ այն կրիտիկական զանգվածը չի լինի, որ իշխանափոխության հասնի, բայց փողոցը գրավելով երկիրը կպահեն լարվածության ու ցնցումների մեջ՝ հաշվի առնելով, որ օրվա իշխանություններն էլ բացի իրենց  աթոռները պահելուց այլ խնդիր չեն լուծում։ Պատերազմից հետո մեկ տարի անցել է, բայց մեր պաշտպանական համակարգում սահմանների ու բանակի վիճակը որ նայում ես՝ սրանք որևէ բանի ընդունակ չեն։Բոլորը պետք է հասկանան, որ համախմբում լինելու համար պետք է առնվազն նախկինները մասնակցելուց առաջին գիծ դուրս  չգան։ Եթե առաջին գիծ դուրս եկան, դա միայն ցնցումների կտանի և ոչ իշխանափոխության։

-Դուք կարծում եք, որ փողոց դուրս եկողն այն թիմն է, որ հասարակական աջակցությո՞ւն է վայելում։

-Ես ինչքան տեսնում եմ՝ իրենք ուզում են առաջ ընկնել, որպեսզի դաշտը գրավեն և այդ դաշտի մեջ ես տեսնում եմ նաև ԱԺԲ-ին։ Մրցակցություն է գնում։ Նրանց մոտ կարծես այս պահին չի ստացվում, իսկ մյուսներն իրենց մեդիա ու ֆինանսական ռեսուրսով կարողանում են ինչ-որ զանգված հավաքել։ Բայց դա չի նշանակում, որ իրենք կարող են հաջողության հասնել։ Միևնույնն է, մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունները երկիրը տանում են կազմաքանդման։ Դրա համար այն ուժերը, որոնք նախկինում կառավարել են, երկիրը հասցրել աղետի, պետք է ետին պլան  մղվեն և ոչ թե խոչընդոտեն իրական  պայքար մղող զանգվածին։

-Իսկ ձեր կարծիքով տարօրինակ չէ՞, որ պրոռուսական ընդդիմությունը պայքարում է Ռուսաստանի նախաձեռնությամբ կնքվելիք փաստաթղթերի դեմ։

-Ես  չեմ տեսնում, որ իրենք այդ փաստաթղթերի դեմ պայքարեն։

-Ասում են՝ թույլ չենք տա իշխանությունը նոր բան ստորագրի։

Որպեսզի իրենք փողոցի տերը մնան, կարող է  այդպիսի քայլեր անեն, բայց միևնույն է՝ նույն գիծն են տանում։ Իրենք հակառուսական որևէ բան չեն արել ու չեն էլ անելու, ընդհակառակը՝  վերջին մամլո ասուլիսում նույնիսկ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը դրեցին հարցականի տակ՝ ասելով, որ հնարավոր է անվտանգության մասով Ռուսաստանի հետ միասնական անվտանգային համակարգ կամ  պետություն ստեղծեն։ Այդ դեպքում՝ մեր երեսուն տարվա զրկանքներն ինչի՞ համար էին, որ էլի գնանք ու հայտնվենք այն տարածքում, որտեղ արդեն եղել ենք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում