Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ինչ նոր գործիքակազմ էլ սկսեն կիրառել` ձախողված նախկին ՀՓՇ-ականներին ոչինչ չի հաջողվի

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան դաշինքը» հայտարարել է, որ նոյեմբերի 22-ից սկիզբ է դնում Ազգային դիմադրության շարժման ձևավորմանը: Տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ընդդդիմության օրակարգը մեծ հաշվով չի փոխվել,այն դաարձյալ նպատակ ունի հասնել իշխանությունների հեռացմանը՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների ընթացքը կանխելու հիմնավորմամբ: Հայտարարությունը ցույց է տալիս, որ թեև ընդդիմադիրների օրակարգը չի փոխվել, սակայն որոշակիորեն փոխվել է դիմադրություն կազմակաերպելու գործելաոճը, մեթոդաբանությունը, մեխանիզմները և ուղղվածությունը: Ակնհայյտ է, որ փորձ է արվում շարժմանը վերկուսակացական, ապաքաղաքական, ընդհանրաապես համազգային բնույթ ու երանգավորում տալ, որի մասին հայտարարության մեջ հստակ նշվում է. «Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։  Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ»։

Բացի նշված շեշտադրումից՝  սրա մասին վկայում են նույն ժամանակում այնպիսի ուժերի պայքարի նախաձեռնություններով ակտիվացում, որոնք մերձընդդիմադիր շրջանակից են կամ ընդգրկված են եղել «Հայրենիքի փրկության» շարժման մեջ: Մյուս կողմից՝ պարզ է, որ դիմադրության մասշտաբային ընդգրկվածությունն ու համախմբումը ավելի արդյունավետ կազմակերպելու համար դաշինքը նպատակ ունի աշխատանքներ տանել հանրությաան հետ, ինչպես Երևանի առանձին թաղամասերում, այնպես էլ բոլոր մարզերում տեղակայված իրենց գրասենյակներում կամավորներ, ակտիվիստներ հավաքելով:

«Ինչ փոփոխություններ էլ անեն, անվանափոխվեն կամ նոր գործիքակազմ սկսեն կիրառել ` ձախողված նախկին ՀՓՇ-֊ականների մոտ որևէ արդյունք չի կարող ստացվել, քանի որ նրանց խոսքը քաղաքականապես սնանկ է»,-«Առաջին լրատվական»-ին իր համոզմունքն հայտնեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը։ Վերջինիս կարծիքով՝ մարդկանց փողոց կարող է հանել միայն իրավիճակի և դրա հիման վրա քաղաքական օրակարգի ռեալ փոփոխությունը, բայց քանի որ այս պահին առկա չէ քաղաքական իրավիճակի շրջադարձային փոփոխություն, միանշանակ, ընդդիմության գործողությունները դատապարտված են տապալման։

Քաղաքագետը կարծում է՝ ինչքան էլ փորձ է արվում այդ դիմադրությունը որակել որպես վերքաղաքական,համազգային, ակնհայտ է, որ նրանց գլխավոր նպատակը նեղանձնական-նեղկուսակցական շահն է, քանի որ այս բարդագույն, ծանր ժամանակահատվածում նրանք, կարող էին օգտակար լինել պետությանը իրենց բուն խորհրդարանական ֆունկցիաներով, իրենց կառուցողական,հայրենանպաստ գործունեությամբ: «Տարօրինակ է առնվազն, որ նրանք, այս ծանր ժամանակաշրջանում, մտածում են միայն իշխանափոխության մասին` անտեսելով հանգամանքը, որ իրենց քայլերով միայն ավելորդ լարվածություն են ստեղծում և ապակայունացնում երկրի ներքաղաքական իրավիճակը` խանգարելով իշխանությանը այդ բարդ շրջանում կենտրոնանալ միայն արտաքին քաղաքականության և դիվանագիտության վրա»,-իր մտահոգությունն արտահայտեց քաղաքագետ Հարությունյանը։

Հարցին, թե ի՞նչու, կոնկրետ ինչ տարաձայնությունների պատճառով ընդդդիմությունը չի կարողանում միասնաբար գործել, քաղաքագետը կարծում է,որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը պառակտվածությունը պայմանավորված է երկկողմ խորը, լուրջ հակասություններով,որոնք հաճախ ընդգծված տեսանելի բնույթ են կրում։ Հարությունյանը իր ասած իրողության պարզ վկայություն է համարում խորհրդարանում օրերս տեղի ունեցած Թագուհի Թովմասյան-Ագնեսա Խամոյան-Աղվան Վարդանյան հեռահար բանավեճը, երբ մեկը մյուսներին մանդատը վայր դնելու կոչ էր անում, վերջիններս էլ` խորհուրդ էին տալիս հենց ՊՈՒ-ի պատգամավորներից սկսել այդ գործընթացը։

«Ճիշտ է, հնարավոր է, նրանք հանրության շրջանում իրենց պառակտման վերաբերյալ առկա խոսակցությունները ցրելու համար որոշ ակցիաների ժամանակ ֆորմալ իրար հետ լինեն, բայց ամեն դեպքում ընդդիմության պառակտումն այս պահին ակնհայտ է»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Իսկ դեկտեմբերին կայանալիք Նիկոլ Փաշինյան֊Ալիև հանդիպմանը և դրա ներքաղաքական հնարավոր ազդեցությունների վերաբերյալ քաղաքագետը նշեց, որ միանշանակ հանդիպման փաստը օգտագործվելու է ընդդիմության կողմից ընդդեմ իշխանությունների՝ փորձելով նոր ներքաղաքական օրակարգ ձևավորել՝ ընդհուպ ընդգծված մեղադրանքեր հնչեցնելով հակառուսականության,Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վարկաբեկելու և այլ բաների մեջ, ինչը այս պահին խիստ վտանգաավոր է և մտահոգիչ՝ ըստ Հարությունյանի։ Վերջինս շատ հավանական է համարում, որ այս հանդիպման ֆոնին ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից կսկսվի ակտիվ տեղեկատվական արշավ, կտարածվի տարատեսաակ կեղծիք ու ապատեղեկատվություններ՝ նոր մարդկանց փողոց դուրս բերելու նպատակով։ «Սակայն, հաշվի առնելով ընդդիմության նախորդ ձախողված նմանատիպ փորձերը և անգամ իրենց ընտրազանգվածի կողմից իրենցից առկա հիասթափության ալիքը, կարծում եմ, որ վերջիններիս մոտ այս անգամ ևս ոչինչ չի հաջողվի»,-համոզված է քաղաքագետ Հարությունյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում