«Ռուսական ամեն հաջորդ առաջարկը ավելի բարենպաստ է Ադրբեջանի համար»,- «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը այսպես է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։ Հիշեցնենք՝ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խորհրդարանում երեկվա իր ելույթից հետո Ռուսաստանի ՊՆ-ն հանդես է եկել դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկություններով։ Փաշինյանը հանձնարարել է ճշգրտել մանրամասները և իրագործել դրանք։