Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Մինսկի խմբի կոչն անհասցե է, բայց կարևոր՝ իրավիճակի կայուն ու խաղաղ պահպանման հարցում․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Պարոն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել հայադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։ Նաև կողմերին կոչ են արել  կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունն, որն , ըստ էության նորից անհասցե է և հավասարության նշան դնող։

Իհարկե շատ ճիշտ ու լավ կլիներ, որպեսզի կոչերը հասցեական հնչեցին, քանի որ բոլորի համար պարզ է, որ այդ իրավիճակը բարդեցումն ու նման միջադեպերի մեղավորն Ադրբեջանն է։ Բայց հասկանալով, որ առանց այն էլ բանակցային գործընթացի հետ կապված կան խնդիրներ ու խոչընդոտներ, Ադրբեջանն ագրեսիվ ու հիստերիկ պահվածք է ցուցաբերում, պարզ է, որ համանախագահները չեն ուզում էլ ավելի բարդեցնել իրավիճակը։ Բայց այնուամենայնիվ  ճիշտ կլիներ, որ հասցեական կոչեր հնչեցին՝ չնայած այս իրավիճակում նույնիսկ այս ընդհանրական մոտեցումը կարելի է գնահատել որպես շահագրգռվածություն ՝ իրավիճակի կայուն ու խաղաղ պահպանման հարցում։

-ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱլԳ արտաքին գործերի  նախարարների հետ հանդիպմանը նշել է, որ երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալացիան, կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն։ Կիսու՞մ եք այս մոտեցումը։

Ես կասեի ավելի շուտ չափազանց զգուշություն։ Կրկնում եմ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հիստերիկ պահվածքը, հաշվի առնելով այն հրամայականները, որ այսօր ծառացած են մեր առջև՝ այսօր փաստորեն Ադրբեջանը շատ անհարմար դրության մեջ է  դնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Այնուամենայնիվ սպասենք ու տեսնենք, թե իրավիճակն ինչպես է զարգանալու։ Այս իրավիճակում՝ չնայած մենք իհարկե շատ ավելի շահագրգռված ենք, որ լինեն  հասցեական կոչեր, հասցեական գնահատականներ, բայց նույնիսկ այսպես՝ ցույց է տրվում, որ կա շահագրգռվածություն կայունության ու խաղաղության ամրապնդման հարցում։ Հասկանալի է, որ համանախագահները ևս չեն ընդունում Ադրբեջանի կողմից նման պահվածքները։ Գիտեք հայտնի միջադեպերը տրակտորիստի հետ կապված, երիտասարդ տղայի սպանությունը․ եղել է համապատասխան հայտարարություն նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որտեղ հստակ նշված է եղել, որ դա կատարել է Ադրբեջանը։ Մինսկի խմբի եռանախագահությունն անուղղակիորեն, բայց գնահատական տալիս է։ Սպասենք՝ տեսնենք մյուս զարգացումներին։

-Տարիները ցույց տվեցին, սակայն, որ  անհասցե հայտարարությունները, կոչերն ու դատապարտումները Ադրբեջանին որևէ կերպ չեն զսպում։

-Ինչ-որ տեղ զսպում են, ինչ-որ տեղ՝ ոչ։ Ժամանակ է հարկավոր ու ճիշտ աշխատանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում