Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից այս տարի շուրջ 7,4 մլն դրամ է հատկացվել ՀՀ տարածքում գործող բոլոր համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին մասնակցելու Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին, որն իրականացվում է 2018 թվականից։ 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։
Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն այն թիմերին, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում նյութագիտությանը, այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներին, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներին, մաթեմատիկային, քիմիային և այլն։
Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչՎահե Դանիելյանը սա որակում է որպես վերածնունդ:
Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը, իր հիմնադրման չորս տարիների ընթացքում համագործակցելով մոտ 125 առաջատար գիտնականների, ինչպես նայև լաբորատորիաների հետ, ավելի քան 100 կրթաթոշակ և դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին ու ֆակուլտետային հետազոտական թիմերին` տարբեր ուղղություններով իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար:
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է՝ արդեն չորրորդ տարին է՝ ակտիվորեն համագործակցում են Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի հետ և այս քայլով փորձ է արվում աջակցել Հայաստանի գիտահետազոտական բուհերին։
Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի արտաքին կապերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանն էլ իր հերթին նկատում է՝ Հայաստանն ունի գիտական և տեխնոլոգիկան ահռելի պոտենցյալ, և մենք պետք է ավելացնենք տեխնոլոգիական ներուժը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: