Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզում համամասնական կարգով տեղական ինքակառավարման մարմիններ են ընտրելու Վեդիում, Արարատում, Մասիսում, Արտաշատում։Արարատ խոշորացվող համայնքում Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակը գլխավորելու է Արսեն Հակոբյանը։ Նա «Առաջին լրատվականի» հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել առաջիկա ընտրապայքարի մասին։ Արարատում ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք», «Կայունություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» կուսակցությունները։