Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն ժամանել է Կիևի Պեչերսկի շրջանային դատարան՝ Յուլյա Տիմոշենկոյի գործով ցուցմունք տալու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչ այդ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին 7-րդ անգամ մերժել էին ազատ արձակել քննչական մեկուսարանից:
Ուկրաինայի նախկին նախագահը երեկ չներկայացավ դատարան: Նրա գրասենյակից հաղորդեցին, որ Յուշչենկոն արձակուրդում է և քաղաքում չի գտնվում: Այս պատճառով դատարանում ընթերցեցին Յուշչենկոյի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր ստորագրելիս իր լիազորությունները չարաշահելու մեջ:






































