Sunday, 21 06 2026
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա

Կամ պատրիարքն ինքնակամ հրաժարական կտա, կամ էլ միաբանությունն ինքը պաշտոնանկ կանի

Սաղիմահայերը պահանջում են Նուրհան պատրիարքի հրաժարականը՝ ապօրինի համարելով նրա որոշումը։ Բանն այն է, որ պատրիարքը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքը 99 տարվա վարձակալությամբ թույլտվություն է տվել հրեա գործարարին հյուրանոց կառուցելու նպատակով: Տեղի միաբանները ընդվզում են պատրիարքի որոշման դեմ։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերում ծառայող Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները նույնպես միացել են միաբաններին և հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում Երուսաղեմում «Կովերի պարտեզ» տարածքը վարձակալությամբ տալու հետ կապված: Այսօր միաբանների և եպիսկոպոսների հայտարարությանն է միացել Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը։ Այսպիսով, միաբանություն 12 միաբանները և վեց հոգի էլ արտերկրի միաբաններից միացել են այս պահանջին։

«Առաջին լրատվական»-ը Երուսաղեմի պատրիարքությունում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Երուսաղեմի հայոց պատիրարքություն երկար տարիներ տեղապահ աշխատած Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ։

-Սրբազան, ի՞նչ է տեղի ունենում Երուսաղեմի հայոց պատրիարքությունում։  Միաբանության անդամներին եք միացել՝ պահանջելով չեղարկել այս գործարքը։ Վստահաբար, Դուք տիրապետում եք մութ գործարքի մանրամասներին։ Հնարավո՞ր է հասնել այս որոշման չեղարկմա՞նը։

-Նախ նշեմ, որ պատրիարքի, լուսարարապետ Սևան Ղարիբյանի, հայր Պարետ Երեցյանի արած քայլը՝ նման պայմանագիր կնքելու և 99 տարվա վարձակալության հանձնելու հակականոնական է Երուսաղեմի միաբանական ուխտի, կանոնի և միաբանության՝ 2015-ին ընդունած որոշման հակառակ է։ Ոտնակոխված են միաբանական ժողովը և կանոնագիրը։ Ես այն ժամանակ Երուսաղեմի պատրիարքությունում էի և տնօրենների ժողովի ատենապետն էի, երբ կանոնական որոշում ընդունեցինք՝ սահմանափակելու կալվածքների վարձակալությունը առավելագույնը 49 տարի և ոչ ավելի։

-Փաստացի խախտվել է կանոնագի՞րը։

-Այո՛, քանի որ կարելի է վարձակալությամբ տալ առավելագույնը 49 տարով։ Մինչդեռ այս դեպքում Միաբանական ժողով չի գումարվել Նուրհան պատրիարքի կողմից, որպեսզի ժողովը նախ քննարկի, ապա հավանություն տրվի կամ մերժվի։

-Սա ամբողջովին ապօրինի գործա՞րք է։

-Այո՛, կատարելապես ապօրինի գործարք է։ Նախ այս հարցը պետք է Միաբանական ժողովում քննարկվի։ Բացի այդ, պատրիարքը, լուսարարապետ Սևան Ղարիբյանը, հայր Պարետ Երեցյանը պետք է պարզաբանումներ տան իրենց արարքի մասին։ Միաբանական ժողովն իր խոսքը պետք է ասի, և եթե իրենց ստորագրությունները չչեղարկեն, այն ժամանակ պետք է վարչական միջոցներ կիրառվեն պատրիարքի և հայր Պարետի դեմ։

-99 տարով վարձակալությամբ տալ, նշանակում է՝ անվերադարձ «Կովերի պարտեզ» աանվանումն ունեցող տարածքը կորցնե՞լ։

-Այո՛, անվերադարձ, քանի որ 99 տարի մարդու սովորական կյանքից ավելի է, բայց ընդունված ներկա վարձակալական օրենքով 99 տարվա ավարտին, եթե պայմանագիրը չվերանորոգվի, կալվածքը պետք է վերադարձվի պատրիարքությանը։

-Պատրիարքը ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում, երբ այսքան մարդ անհամաձայն է, սաղիմահայերն են ոտքի կանգնել, կա հասարակական մեծ ճնշում։

-Հասարակական ճնշումը շատ կարևոր է միաբանությանը սթափեցնելու համար։

Առնվազն մեկ գործարք վերջին տարիներին եղել է բայց ավելի շատ նման գործարքներ եղել է նախկին պատրիարքների օրոք, մասնավորապես Եղիշե պատրիարքի, ապա Թորգոմ պատրիարքի օրոք, որն այդ գործարքը վավերացրել է 20-ամյակ առաջ Յաֆայի վանքին կից տրված կալվածքը, որն 99 տարով է տրվել։ Եվ հենց այս վատ նախադեպը պատճառ հանդիսացավ, որ 2015-ին ներկա միաբանությունը սահմանափակի վարձակալության հնարավորությունը՝ մինչև 49 տարով արտոնություն տալով։

-Եթե, այնուամենայնիվ, չչեղարկվի գործարքը, ի՞նչ եք անելու։

-Կամ պատրիարքն ինքնակամ հրաժարական կտա, կամ էլ միաբանությունն ինքը պաշտոնանկ կանի։

-Մայր Աթոռն ինչպե՞ս պետք է արձագանքի։

-Մայր Աթոռը ուղղակի վարչականորեն չի կարող միջամտել Երուսաղեմի պատրիարքության կալվածական հարցին, որովհետև դա պատրիարքության տեղեկան հարցն է, բայց համազգային գետնի վրա կարևոր է, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն իր խոսքն ասի կամ նույնիսկ մի հանձնաժողով պատվիրակի, որը կգնա Երուսաղեմ և այս հարցով կզբաղվի, բայց վարչականորեն միաբանությունն է, որ որոշում կարող է կայացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում