NASA-ն տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնելու իր ծրագիրը, որը հայտնի է «Արտեմիդա» անունով, հետաձգել է մինչև 2025 թվականը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է NASA-ի տնօրեն Բիլ Նելսոնը:
Նա նշել է, որ 2024 թվականին մարդկանց Լուսնի վրա վայրէջք կատարելու նպատակը, որը սահմանել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, տեխնիկապես իրագործելի չի եղել:
Ծրագրի ձգձգումը Նիլսոնը պայմանավորել է նաև Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության կողմից ներկայացված դատական հայցով՝ ընդդեմ NASA-ի կողմից որպես գործընկեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ընտրելու: SpaceX-ը ապրիլին շահել էր 2.9 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիրը, որի միջոցով պետք է մշակվեր Լուսնի վրա վայրէջքի մոդուլը: Նոյեմբերի վերջին դատարանը մերժել էր Blue Origin-ի ներկայացրած հայցը: