Պալամա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ) ժայթքող հրաբխից լավայի նոր հոսքը հասել Է օվկիանոս: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է Իսպանիայի տրանսպորտի նախարարությունը:
«Լավան կրկին հասել Է Ատլանտյան օվկիանոս Լոս Գիրես լողափի շրջանում»,- ասված Է հրապարակման մեջ: Շիկացած հրաբխային զանգվածի շփումն աղի ջրի հետ կարող Է վնասակար գազերի արտանետում առաջացնել: Սեպտեմբերի 19-ին կղզում սկսվել Է հրաբխի ժայթքումն Էլ Պասո բնակավայրի շրջանում: Հրաբխի խառնարանից տեղի Է ունենում հրաբխային նյութերի ակտիվ արտանետում:
Լավայի հոսքերը քանդել են ավելի քան 2,5 հազար շենք: Սեպտեմբերի վերջին հրաբխային զանգվածն արդեն հասել Է օվկիանոս: Ավելի վաղ անվտանգության նկատառումներով կղզում արդեն տարհանվել Է շուրջ 7 հազար մարդ, տուժածներ չկան: Վերջին ժամանակներս Պալմայում վերստին սաստկացել Է սեյսմոլոգիական ակտիվությոնը: Մասնավրապես, գրանցվել են հարյուրավոր երկրաշարժեր, սակայն դրանց մագնիտուդը չի գերազանցել 5-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































