Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Բայդենը պարզ ուղերձ է հղում․ նրա հրավերը մերժելն ինքնաոչնչացում կլինի Հայաստանի համար

Միացյալ Նահանգների նախագահը Հայաստանին հրավիրել է մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» համաժողովին։

Հրավիրված երկրների ցանկը հրապարակված է Politico ամերիկյան հանդեսում։ Հայաստանի հարևաններից ցանկում կա միայն Վրաստանը՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը հրավիրված չեն։

Համաժողովն առցանց ռեժիմով անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ը։ Պետությունների ու կառավարությունների ղեկավարներից բացի, մասնակցելու են նաև քաղաքացիական հասարակության, բարեգործական ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանին ուղղված հրավերին նշեց․ «Երբ Բայդենը վերջին ընտրություններում հաղթեց Թրամփին, մեզ համար պարզ դարձավ, որ առաջիկայում սպասվում են խոշոր աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք կարելի է բնութագրել իբրև դեմոկրատիայի վերադարձ։ Բայդենն ինքը բնութագրեց այլ կերպ, ասաց՝ Ամերիկան վերադառնում է։

Իհարկե Ամերիկան ոչ մի տեղ չէր անհետացել, սակայն, ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքները, որոնք 20-րդ դարում Վիլսոնից սկսած այն դարձրեցին աշխարհի առաջատար երկիր՝ ոչ միայն տնտեսական, ռազմական, այլ նախևառաջ՝ քաղաքական, բարոյական իմաստով, Թրամփի օրոք առաջին անգամ քսանմեկերորդ դարում՝ նահանջեցին։ Բայց այն հանգամանքը, որ Հայաստանին հրավիրում են, իսկ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանն այստեղ չեն՝ շատ պարզ ուղերձ է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ըստ Խզմալյանի՝ Հայաստանը դիտվում է որպես արևմտյան աշխարհի երկիր, որպես քաղաքակրթության մասնիկ, որպես եվրոինտերգրման և ՆԱՏՕ-ի անդամակցության ապագա պետություն։

Մեր զրուցակիցը կարծում է, որ բոլոր առաջարկները մնում են առաջարկ՝ մինչև որ իրականցվում են․ «Մենք ստացանք հերթական հնարավորություն։ Կօգտվե՞նք դրանից, թե ոչ՝ մեզնից է կախված։ Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք նման առաջարկներ կային, բայց մնում էին անպատասխան։ Փաշինյանի օրոք՝ 2018 թվականի աշնանը, Ջոն Բոլթոնը՝ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականը եկել էր նույն առաջարկներով, բայց Հայաստանը դրանք մերժեց, իսկ հիմա այդ մերժումը կնշանակի ինքնաոչնչացում։ Դա կնշանակի, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և Հայաստանը թողնելու է ռուս-թուրքական զնդանում։ Բայց ըստ իս՝ դա տեղի չի ունենա և կա՛մ Արմեն Սարգսյանը կա՛մ Նիկոլ Փաշինյանը ընդունելու են այդ հրավերը։ Մենք հիմա մտնում ենք աշխարհաքաղաքական բոլորովին նոր փուլ։ Ռուսաստանը երեք օր առաջ արտգործնախարարության շուրթերով պաշտոնապես արձանագրեց, որ զիջում է տարածաշրջանի վրա իր երկու հարյուրամյա մենաշնորհը։ Հաջորդ քայլն արեց Միացյալ Նահանգները՝ հրավիրելով Հայաստանին ժողովրդավարական ակումբ։ Դա նշանակում է, որ Հայաստանը՝ Վրաստանի ու Ուկրաինայի հետ լինելու է հարավ-Արևելյան Եվրոպա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ տրամաբանական է, որ Ռուսաստանում Թուրքիան ու Ադրբեջանը չպետք է լինեին, քանի որ երեքն էլ, մեղմ ասած, ժողովրդավարությունից հեռու էին․ «Սա Հայաստանի համար բավականին լավ հնարավորություն է՝ որոշակիորեն հեռանալու հետխորհրդային այն երկրներից, որոնց ռեժիմներն ավելի շատ բնութագրվում են որպես հիբրիդային, քանի որ մեզ մոտ նույնպես տարիներ շարունակ այդպիսի ռեժիմ էր։ Այժմ, կարող ենք նշել, որ այդ ռեժիմը փոխվել է, մենք քայլ ենք կատարում դեպի ժողովրդավարություն և աշխարհը դա տեսնում ու գնահատում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ի՞նչ կարող է դա մեզ տալ, հարցին ի պատասխան, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց․ «Դա առաջին հերթին հնարավորություն է աշխարհի հետ խոսելու աշխարհի լեզվով, հնարավորություն է ժամանակի ընթացքում ստանալու այնպիսի առավելություններ, որոնք չեն կարող ստանալ այն պետությունները, որոնք չունեն այս հնարավորությունը։ Նաև հնարավորություն է աշխատել ու նոր գործընկերներ ձեռք բերել, այդ թվում նաև՝ արտաքին տարբեր տեսակի մարտահրավերներին համարժեք պատասխանելու համար նոր գործիքներ ձեռք բերել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում