ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 32-ամյա Գարեգին Մ.-ն 2016 թ.-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: