Պենտագոնն ավելացրել է Չինաստանի միջուկային ներուժի գնահատականը և կարծում է, որ Պեկինը մինչև 2027 թվականը կարող է ստանալ 700 մարտագլխիկ, իսկ արդեն մինչև 2030 թվականը՝ հազար մարտագլխիկ: Այս մասին նշվում է Պենտագոնի հրապարակած զեկույցում:
Պենտագոնից նշել են, որ նման ցուցանիշներ դուրս են գալիս 2020 թվականին երկրի պաշտպանական գերատեսչության կողմից արված կանխատեսումների սահմաններից: