Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հասարակական-քաղաքական «թմրամոլության» վտանգը

Գրեթե բոլոր փորձագետների, գրեթե բոլոր քաղաքական ուժերի գնահատականն ու պահվածքը հուշում է, որ ներքաղաքական կյանքում առաջացած փակուղին կարծես թե չի թողնում կասկածի տեղ: Թե ինչքան կձգվի այդ փակուղին` այլ հարց է: Բայց այդ ամբողջ համապատկերում հանրային և քաղաքական գնահատականների ուշադրությունից, թերևս, դուրս է մնում մի հանգամանք, որը սակայն հազիվ թե հետագա զարգացումների համար լինի անկարևոր:

Հայաստանը սրընթաց մոտենում է խորհրդարանի ընտրությանը, որից մեկ տարի անց տեղի է ունենալու նախագահի ընտրություն: Ընտրական նախորդ փուլից հետո, ՀՀ իշխանությունը հրապարակ բերելով հայ-թուրքական գործընթացը` դրանով լցրեց հասարակական-քաղաքական կյանքի ժամանակահատվածի մեծ մասը, փաստացի այդ հարցը դնելով օրակարգի առանցքում: Բայց հատկանշական է, որ նախորդ` 2007-2008թթ. ընտրական փուլում հայ-թուրքական հարցը ամենևին էլ չի եղել օրակարգային:

Ավելին` ՀՀ իշխանությունը այդ հարցի վերաբերյալ որևէ ծրագիր կամ որևէ մտադրություն չի ներկայացրել, այսպես ասած, իր ընտրողին: Հայ-թուրքական գործընթացը եղել է այն շղարշը, որը իշխանությանը պետք էր ընտրական փուլում արծարծված թեմաները կոծկելու համար: Եվ հիմա, երբ այդ շղարշը փաստացի «ընկած» է կամ «ընկնելու» վիճակում է, հարց է առաջանում, թե ի՞նչ պատասխան ունի իշխանությունը հասարակությանը այն թեմաների կապակցությամբ, որոնք շոշափվում էին 2007 և հատկապես 2008թթ. ընտրությունների փուլում, և որոնք առավել սրվեցին հետընտրական գործընթացների ժամանակ` գագաթնակետին հասնելով մարտի 1-ին: Չէ՞ որ հայ-թուրքական գործընթացի փակուղին կնշանակի օրակարգի առաջնահերթությունների փոփոխություն, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակական տրամադրությունների փոփոխության:

Միջազգային հանրության առաջ Հայաստանը պատասխանելու խնդիր, թերևս, չունենա, քանի որ փակուղու գլխավոր պատասխանատուն ակնհայտորեն Թուրքիան է: Բայց ի՞նչ պատասխաններ ունի իշխանությունը ՀՀ հասարակության հարցերին: Չէ՞ որ երկար ժամանակ փորձ էր արվում այդ հարցերը հետաձգել, մինչև որ տրամաբանական ավարտին հասցվի հայ-թուրքական գործընթացը: Չէ՞ որ իշխանությունը հասարակությանը և քաղաքական ուժերին այդ գործընթացը ներկայացնում էր որպես մեր հիմնախնդիրների մի զգալի մասի լուծման կարևոր բանալիներից մեկը, բարեկեցության ճանապարհ, համաշխարհային ընտանիքին, հետևաբար համաշխարհային արժեհամակարգին ինտեգրվելու հուսալի ճանապարհ, մենաշնորհների դեմ պայքարի միջոց և այլն, և այլն: Երբ այդ միջոցը սառեցվի կամ հայտնվի փակուղում, ի՞նչ է ասելու իշխանությունը: Ինչո՞վ է արձագանքելու ներքին կյանքի ժողովրդավարականության և օրինականության դեֆիցիտի հետ կապված այն հարցերին, որոնք առկախ էին մնում հենց հայ-թուրքական գործընթացի պատճառով, որը կլանել էր ամբողջ հասարակական-քաղաքական դաշտը:

Իշխանությունից բացի, ի՞նչ կեցվածք է որդեգրելու այդ հարցերի հանդեպ միջազգային հանրությունը, որն այս ընթացքում նույնպես գերակա շահ էր հայտարարել, գուցե ոչ ուղղակի, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը և հռչակագրային մոտեցումներ էր դրսևորում ՀՀ ժողովրդավարական խնդիրների, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների, խոսքի ազատության հետ կապված խնդիրների հանդեպ:

Արդյո՞ք իրավիճակի և օրակարգի այդօրինակ փոփոխությանը պատրաստ է լինելու նաև Հայաստանի ընդդիմությունը, որը իր հաշվարկներից ելնելով հարաբերական հանգստի մարտավարություն էր որդեգրել` փորձելով իշխանությանը մենակ թողնել արտաքին խնդիրների հանդեպ, ակնկալելով, որ դրանց վերջնական լուծումն, ի վերջո, թե՛ իշխանությանը, թե՛ նրան խրախուսող միջազգային հանրությանը ստիպելու է նայել երկրի ներսում առկա ուժերի հարաբերակցությանը և հաշվի առնել այդ իրողությունը: Չէ՞ որ վտանգ կա, որ ընդդիմությունն էլ կարող է վարժված լինել հարաբերական հանգստի այդ ռեժիմին:

Իսկ ի՞նչ է անում հայ-թուրքական գործընթացի ծնունդ «ընդդիմությունը», եթե գործընթացն արդեն մի քանի տարի փակուղում է: Ինչի՞ հաշվին է շարունակելու խուսանավել մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների, խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների, քաղբանտարկյալների, մարտի 1-ի գործով կայացրած անարդար դատավճիռների, քաղաքական հետապնդումների, խոսքի և քաղաքացու ազատության և մարդու իրավունքի վերաբերյալ հարցերին կոնկրետ քաղաքական գնահատական տալուց:

Ի՞նչն է դառնալու Հայաստանում արդեն գրեթե մեկնարկած, գոնե քաղաքական ուժերի ուղեղներում, հերթական ընտրական փուլի օրակարգային մեխը, և ո՞վ է պատրաստ լինելու առաջինը և դիպուկ հարվածել այդ մեխին: Իսկ այդ ամենից բացի, հարց է, թե արդյո՞ք հասարակությունն ինքը պատրաստ է լինելու ինչ-որ նոր պահանջներ ներկայացնել իշխանությանն ու քաղաքական դաշտին, թե՞ նույնպես վարժված է լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին:

Ի վերջո, Հայաստանում կամ ընտրական փուլ է մեկնարկելու, կամ փակուղի է մտնելու ներքին կյանքն էլ, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ հայ-թուրքական հարաբերության գործընթացը, հիմալ է ղարաբաղյան կարգավորման արդի փուլը մի թմրամիջոց է, որից կախվածության մեջ է հայտնվել ներքին կյանքը:

Լուսանկարը` ArmeniaNow-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում