Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

«Ռոստելեկոմը» հանվել է վաճառքի. հավանական գնորդը Սամվել Կարապետյանն է

Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատոր «Ռոստելեկոմի» 100 տոկոս բաժնետոմսերը հանվել են վաճառքի, և արդեն իսկ կա գնորդ։ «Լուրերի» այս տեղեկությունը հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, բոլոր թույլտվությունները ստանալու դեպքում վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին». «Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,- «Լուրերի» հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ներկայում ընթանում է գործարքի թույլտվության հետ կապված գործընթաց՝ «Կառավարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմումներ են հասցեագրվում՝ կարծիքների համար»։ Կառավարության աշխատակազմին ևս դիմում է հասցեագրվել գործարքի վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չկա:

Ինչպես տեղեկացրին ՀԾԿՀ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Ռոստելեկոմի» բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել Molitro Holdings Limited ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է ՀԷՑ-ին, իսկ 40 տոկոսը՝ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանին։ Molitro Hօldings Limited-ը ՀԾԿՀ դիմում ներկայացրել է հոկտեմբերի 19-ին։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետերը 2015-ից ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։ Այն հիմնվել է 2010-ին Կիպրոսում։ «Հետք» էլեկտրոնային պարբերականը ժամանակին ուսումնասիրել էր այս ընկերության բաժնետիրական շղթան ու պարզել, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ում, ինչպես նաև նրա բաժնետեր հանդիսացող այլ ընկերություններում բաժնետեր ու տնօրեն է հանդիսացել Սինան Ռոբերտ Բոդմերը, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ու Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկի» տնօրենների խորհրդի անդամ։ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ը նույն տարում ձեռք բերեց նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ ՀԷՑ-ի մյուս բաժնետերը Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն է։

Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկը» հեռահաղորդակցության մեկ այլ խոշոր օպերատորի՝ «Յուքոմի» բաժնետերերից է։ Սա նշանակում է, որ մի դեպքում Կարապետյանը «Տաշիր կապիտալով», իսկ մյուս դեպքում՝ «Ֆորա բանկով» կապի ու հաղորդակցության ոլորտի երկու խոշոր ձեռնարկությունների բաժնետեր է դառնում։ «Յուքոմը» վերջերս վերակազմավորվել է՝ ՍՊԸ-ից դառնալով ՓԲԸ։ Անցյալ տարվա դրությամբ «Յուքոմում» ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ միասին հեռահաղորդակցության օպերատորի կապիտալում բաժնեմասեր ունեին Սամվել Կարապետյանի «Ֆորա բանկը»՝ 10.5 տոկոսի չափով և Սուրիկ Պողոսյանը՝ Կարապետյանի քրոջ ամուսինը՝ 6.3 տոկոսի չափով։ ՓԲԸ դառնալուց հետո «Յուքոմի» իրական շահառուների հայտարարագրում «Ֆորա բանկի» և Սուրիկ Պողոսյանի մասնակցության վերաբերյալ տվյալներ առկա չեն։

Հայաստանում գործող «Ռոստելեկոմը» ռուսական «Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկությունն է, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի, սմարթ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց ու կորպորատիվ հաճախորդներին։ «Ռոստելեկոմն» ունի տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր, 92 տոկոս ներկայություն ՀՀ քաղաքներում, նաև՝ 3000 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխների ցանց։ «Ռոստելեկոմը», ըստ այս տարվա երկրորդ եռամսյակի հաշվետվության՝ ունի ինտերնետից օգտվող 196.589 բաժանորդ։

«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն հիմնվել է 2008 թվականին, ընկերության կանոնադրական կապիտալը 1 միլիարդ դրամ է։ «Ռոստելեկոմը» «ՋիԷնՍի-Ալֆա»-ն ձեռք բերեց 2012-ին։

Ըստ «Հետքի»՝ «ՋիԷնՍի-Ալֆա»-ն պատկանում է Կիպրոսում գրանցված «Ֆիլորս վենչրս» ընկերությանը, որն էլ իր հերթին պատկանում է Բրիտանիայում գրանցված երկու այլ ընկերությունների։ Ռուսական «Ռոստելեկոմի» բաժնետերերը ռուսական պետական մի քանի ձեռնարկություններն են՝ «Ռոսիմուշչեստվո» պետական ընկերությունը՝ մոտ 36 տոկոս բաժնեմասով, Ռուսաստանի ազգային դեպոզիտարիան՝ 28.74 տոկոսի բաժնեմասով, ՎՏԲ բանկը՝ մոտ 8 տոկոս բաժնեմասով։

Առաջիկայում «Լուրերն» ավելի մանրամասն կանդրադառնա այս գործարքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում