Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստում ձևավորվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, և հաստատվեց դրա կազմը։
Հանձնաժողովում ընդգրկված կլինեն «Բալասանյան դաշինք» խմբակցությունից Հայկ Սուլթանյանը, ՔՊ-ից՝ Լիլիթ Մուրադյանը, «Զարթոնք» խմբակցությունից՝ Սվետլանա Ադամյանը, ՀՀԿ-ից՝ Հասմիկ Մարգարյանը և «Ապրելու երկիր» խմբակցությունից՝ Կալիպսե Ասատրյանը։