Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Գորիսի պարտությունը բավականին խնդրահարույց էր ՔՊ-ի համար․ առաջիկա ընտրություններում իշխանությունը կփորձի լրացնել բաց թողածը 

Խորհրդարանում  այս օրերին ընթացող ՏԻՄ ընտրությունների շուրջ քննարկումները հիմք են տալիս եզրակացնելու, որ թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության համար չափազանց կարևոր է հաղթանակ գրանցել որքան հնարավոր է շատ համայնքներում։

Հայտնի է, որ նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքն առ այս պահն իր դեմքով մասնակցության մասին չի հայտարարել։ Առանձին տեղերում, սակայն, թեկնածուներից շատերը Գորիսի օրինակով  վայելում են նրա թիմի աջակցությունը՝ Գորիսի օրինակով։

Իշխանությունն էլ մինչև հիմա կարծես ուշքի չի գալիս Գորիսում ու Գյումրիում կրած պարտությունից, անգամ Մեղրիում տեղ չի ուզում զիջել գաղափարապես ոչ շատ հեռու մի կուսակցությանը՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությանը», որի թեկնածու Բագրատ Զաքարյանը թեպետ հաղթել, բայց 50 տոկոսից ավել ձայն չի հավաքել ու միանձնյա կառավարում Մեղրիում ստանձնել չի կարող։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը հարցեր ուղղեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին։

-Պարոն Ղևոնդյան, հոկտեմբերի 17-ի փորձն ունենալով սպասվող ՏԻՄ ընտրություններն ի՞նչ նշանակություն ունեն իշխանության և ընդդիմության համար։

Ժողովրդավարական երկրներում իշխանությունն ամբողջապես չի պատկանում որևէ քաղաքական ուժի, այն բաժանվում է տարբեր քաղաքական ուժերի միջև։ Բնական է, որ ցանկացած  քաղաքական ուժ՝ ինչքան ավելի մեծ մաս ունենա իշխանությունից, այնքան ավելի  շատ հնարավորություններ կունենա քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու իմաստով։ Այս առումով՝ ցանկացած ընտրություն, քաղաքական ուժերի համար՝ անկախ նրանից, նրանք այդ պահին երկրում իշխանություն են, թե ընդդիմություն, մեծ նշանակություն ունեն։ Սպասվող ընտրությունները մեծ նշանակություն ունեն նաև Հայաստանի իշխող քաղաքական ուժի համար։ Այս առումով Գյումրիի ու Գորիսի պարտությունները բավականին խնդրահարույց էին «Քաղաքացիական պայմանագրի» համար և կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում կփորձեն լրացնել բաց թողածն  ու հնարավորինս շատ հաջողություններ գրանցել։

-Ձեր կարծիքով՝ ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գործոնն աշխատո՞ղ է։

-Իհարկե Նիկոլ Փաշինյանի գործոնն աշխատում է ոչ միայն ՏԻՄ ընտրություններում, այլ ընդհանրապես Հայաստանում բոլոր քաղաքական գործընթացներում։ Որոշ դեպքերում իհարկե դրական առումով, որոշ դեպքերում՝ բացասական։ Այնուամենայնիվ նա դեռևս շարունակում է մնալ երկրում քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող  ամենաազդեցիկ անձը և անկախ նրանից, որ գործունեություն են ծավալում նաև այլ ազդեցիկ քաղաքական դերակատարներ՝ ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանը, նախկին մյուս երկու նախագահներն ու այլ պաշտոնյաներ, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի գործոնը բավականին մեծ դերակատարում ունի քաղաքական դաշտում և ՏԻՄ ընտրությունների վրա այդ գործոնն իր ազդեցությունն ունենում է։ Այլ հարց է, թե տարբեր տեղերում տարբեր խմբեր ու  անհատներ ինչքանով են կարողանում կապիտալիզացնել այդ ազդեցությունը ու դրա հաշվին ձայներ ստանալ կամ հաջողություն գրանցել։

-Ընդդիմությունը փորձում է ներկայացնել այնպես, թե Գորիսում կրած պարտությունն իշխանափոխության սկիզբն է։ Այս մոտեցումն ինչքանո՞վ է իրականությանը մոտ։

-Իշխանափոխության սկիզբ հասկացությունը բավականին մանիպուլյատիվ է, և ընդդիմությունն էլ օգտվում է դրանից ու տարբեր շահարկումներ անում։ Իրականում դա ոչ թե իշխանափոխության սկիզբն է, այլ իշխանության համար պայքարի որոշակի փուլ, որտեղ ինչ-որ մի փոքր հատվածում այն խումբը որն ընդդիմադիր է այսօր  իշխանությանը ու փորձում է ինչ-որ մի ժամանակում իշխանությունը վերցնել՝ հաջողության հասավ; բայց դա չի կարելի համարել ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ։ Դա ինչ-որ մի օղակ է, ինչ-որ տեղում, որտեղ հաջողությունն ուղեկցեց այդ քաղաքական ուժին։ Մեկ այլ տեղում գուցե մեկ այլ քաղաքական ուժի ուղեկցի հաջողությունը, բայց դա պարտադիր չէ , որ լինի իշխող քաղաքական ուժը կամ այն ուժը, որն ուզում էր Գորիսում հաջողության գալ։ Մենք գիտենք, որ Մեղրիում հաջողության հասավ  «Հանրապետություն» կուսակցությունը։ Նույն կերպ, նույն տրամաբանության մեջ, այդ կուսակցությունը եթե փորձեր շահարկումներ կատարել, կարող էր հայտարարել, որ իրենց Մեղրիից սկսել են իշխանափոխության գործընթացը։ Այսինքն դա իրականում պարզ մանիպուլյացիա է, իշխանափոխության խաղը շատ ավելի բարդ է։ Իշխանության համար պայքարում դեռ բազմաթիվ փոքր ճակատամարտեր են սպասվում, ամենևին էլ միանշանակ չէ, թե ի վերջո ինչ-որ ժամանակ հետո, երբ իշխանության փոփոխության պահանջարկ հասունանա հասարակության մեջ՝ հենց այսօրվա ընդդիմադիրները կհասնեն հաջողության։

-Ձեր դիտարկմամբ՝ Գորիսում հաղթանակը Քոչարյանի՞նն էր, թե՞ Առուշ Առուշանյան անձինը։

-Ես նշեցի, որ անձերը Հայաստանում բավականին մեծ նշանակություն ունեն։ Կարելի է ասել, որ Առուշ Առուշանյանը թե՛ սեփական քաղաքական կապիտալը, թե Ռոբերտ Քոչարյանի կապիտալը որոշակիորեն կարողացավ իրացնել և արդյունքում հաջողության հասավ։ Դա կախված է  տեղում քաղաքական կոնյունկտուրայից և հասարակության մոտեցումներից։ Ժողովրդավարական հասարակություններում հենց այսպես էլ պետք է լինի։ Մենք կարող ենք Գորիսը գրանցել Հայաստանի ժողովրդավարական զարգացման արխիվում, քանի որ ի վերջո մենք տեսնում ենք, որ ընտրությունների արդյունքում հասարակությունը կարողանում է  ստանալ այն պատկերը, որն իրականում կա։ Ընտրությունների արդյունքները չեն կեղծվում ու հասարակությունը կարողանում է ինքնուրույն ընտրել այն թեկնածուին, ում ցանկանում է։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում