Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Չինաստանի դեսպանը գոհ է հայ-չինական հարաբերությունների զարգացման աստիճանից

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը շատ գոհացուցիչ է համարում հայ-չինական հարաբերությունների զարգացման այսօրվա տեմպերը: Չինաստանի դեսպանը այդ մասին հայտնեց «Արմենպրես»-ին՝ Հայ-ռուսական համալսարանում Կոնֆուցիոսի լսարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո:

«Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ այդ հարաբերությունների զարգացման աստիճանից ես ոչ թե գոհ եմ, այլ շատ գոհ եմ», – շեշտեց Հայաստանում Չինաստանի դեսպանը:

Հիշեցնելով, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները մի քանի հազար տարվա պատմություն ունեն և իրենց արմատներով հասնում են մինչև հնագույն մետաքսի ճանապարհի ժամանակները, դեսպան Ֆան Յոնգը հավելեց, որ նոր ժամանակներում էլ երկու երկրների հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են:

«Շատ ուրախ ենք տեսնելու, որ շատ երիտասարդներ այսօր Հայաստանում հետաքրքրվում են Չինաստանով, չինական մշակույթով և լեզվով: Ես նախորդ տարի եմ եկել Հայաստան և կարող եմ ասել, որ անցած տարվա դրությամբ և այս պահին ես տեսնում եմ, որ գնալով շատանում է այն ուսանողների և աշակերտների քանակը, որոնք ուսումնասիրում են չինարեն, և նրանց լեզվի իմացության մակարդակը գնալով բարելավվում է: Մեր դեսպանատունը ամեն տարի անցկացնում է միջոցառում, որով ֆինանսապես խրախուսում է թե՛ ուսանողներին, թե՛ աշակերտներին և թե՛ դասավանդմամբ զբաղվող դասախոսներին: Եվ ես արդեն հայտնաբերել եմ, որ նրանց մեջ կան ուսանողներ, որ շատ լավն են», – նշեց դեսպան Ֆան Յոնգը՝ հիշեցնելով, որ Չինաստանի դեսպանությունը համագործակցում է նաև «Արմենպրես» լրատվական գործակալության հետ:

Դեսպանի խոսքով՝ իրենք շատ լավ ծրագիր են մտածել, որի շնորհիվ ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան՝ տեսնելու այստեղի բնությունը և գեղատեսիլ վայրերը:

«Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցության արդյունքում չինացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան էլ ավելի կշատանա, և մենք կկարողանանք տեսնել զբոսաշրջիկների թվի աճը», – ասաց Չինաստանի դեսպանը:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մասնակցում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում Կոնֆուցիոսի լսարանի բացման հանդիսավոր արարողությանը և հույս հայտնեց, որ այդ նոր կենտրոնը հնարավորություն կտա հայ ուսանողներին էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի հայ-չինական համագործակցությանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում