Հուլիսին Քաղաքական որոշումների հետազոտության կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ Ղազախստանի բնակչության 40%-ը դեմ է հիջաբին:
Հիջաբի դեմ արտահայտվողների մեծ մասը գտնում է, որ դրա մասսայականացումը կարող է վնասել բազմազգ և բազմակրոն պետությանը, քանի որ չի համապատասխանում ժամանակակից մշակույթին: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Հարցմանը մասնակցել են Ղազախստանի 2302 բնակիչ: Երկրի բնակչությունը 16.5 միլիոն է: