Եվրագոտու ՀՆԱ-ն 2011 թվականի II եռամսյակում աճել է 0.2%-ով՝ I կիսամյակի համեմատ, երբ աճը կազմել է 0.8%, վկայում են ԵՄ-ի վիճակագրական գրասենյակի նախնական տվյալները. հայտնում է «Финмаркет»-ը:
Տարեկան կտրվածքով շրջանի ՀՆԱ-ի աճն ապրիլ-հունիսին կազմել է 1.7%՝ I եռամսյակում 2.5% բարձրանալուց հետո: Փորձագետները միջինը կանխատեսել են ՀՆԱ-ի 0.3% աճ I եռամսյակի համեմատ և 1.8% աճ` տարեկանի համեմատ:
Դրա հետ մեկտեղ՝ Գերմանիայի ՀՆԱ-ն, որը մինչև վերջին պահը համարվում էր ԵՄ-ի շարժիչը, ընթացիկ տարվա II եռամսյակում աճել է ընդամենը 0.1%-ով, իսկ Իսպանիայում 0.2%-ով: Ինչպես նշում են մասնագետները, որպեսզի Իսպանիան կարողանա կատարել հաստատված ֆինանսական կայունացման ծրագիրը, ՀՆԱ-ի աճը պետք է մնա 0.5%-ի վրա:
Ուրբաթ օրը տեղեկատվություն է ստացվել Ֆրանսիայի ՀՆԱ-ի աճի մասին, որը իջել է մինչև զրոյական նիշը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ԵՄ տնտեսությանը մոտակա ամիսներին սպառնում է լճացման կամ նույնիսկ անկման փուլը:







































